Դուք էական դեր եք խաղացել խաղաղության ամրապնդման գործում․ Արմեն Գրիգորյանի ելույթը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության 3-րդ տարեդարձին

Լուրեր

10.06.2026 | 15:23
Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան․ Պեսկով
10.06.2026 | 15:15
Եթե փաստ կամ ապացույց ունեք խախտումների վերաբերյալ, խնդրում ենք ներկայացրեք մեզ. Մելոյանը` քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:10
Նոր ձերբակալություններ են սպասվում՝ ըստ ՀԿԿ ղեկավարի // Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 15:05
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
10.06.2026 | 15:02
Մոտ 324 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան
10.06.2026 | 14:50
ՀՀ-Թուրքիա սահմանների բացման դեպքում երկկողմ առևտրի ծավալը կարճ ժամանակում 1 միլիարդ դոլարի կհասնի․ Yeni Safak
10.06.2026 | 14:41
Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ մենամարտը տոմսերի վաճառքից ստացված եկամուտի ռեկորդ կսահմանի UFC-ում
10.06.2026 | 14:33
Ծառուկյանի հարցով դիմեք Դատախազություն. ԿԸՀ նախագահը՝ անձեռնմխելիության հարցի մասին
10.06.2026 | 14:31
Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պատասխանատու են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները կանխելու համար
10.06.2026 | 14:24
Ում փողերն էին բաժանում ենթադրյալ ընտրակաշառողները. Արթուր Նահապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 14:14
Զախարովան ԵՄ-ին մեղադրել է «ՀՀ-ում ընտրական գործընթացը վերահսկելու, ՔՊ-ին՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների» մեջ
10.06.2026 | 14:00
Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
10.06.2026 | 13:56
Նորվեգիայի հավաքականն իր հետ 300 կգ ձուկ կտանի ԱԱ-2026-ին
10.06.2026 | 13:48
Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է
10.06.2026 | 13:38
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ
Բոլորը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության 3-րդ տարեդարձի ընթացքում:


ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝

«Հարգելի պարոն Ռիտեր,
Հարգելի դեսպաններ և դիվանագետներ,
Տիկնայք և պարոնայք,

Իսկապես մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության երրորդ տարեդարձը։ Այս կարևոր իրադարձությունը հպարտության պահ է՝ ոչ միայն արձանագրված ձեռքբերումների, այլև նրա, թե՝ ինչ է այն իրենից ներկայացնում՝ գործընկերության ուժ, նվիրվածության արժեք և առավել լուսավոր ու անվտանգ ապագայի խոստում։

Այս տարեդարձը հատկապես նշանակալի է այն առումով, որ մենք այն նշում ենք հաստատված խաղաղության պայմաններում։ Այսօր խաղաղությունը պարզապես ձգտում չէ․ այն իրականություն է, որը մենք ապրում ենք։

Երբ Առաքելությունը ժամանեց Հայաստան, այն ուներ հստակ նպատակ՝ նպաստել մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Այսօր մենք տեսնում ենք այդ հանձնառության արդյունքները։ Խաղաղությունը միայն մեր սահմաններին չէ․ այն արտահայտվում է ավելի մեծ կանխատեսելիությամբ, լարվածության նվազմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակի ընթացքում ձևավորված վստահության ամրապնդման միջոցառումներով։

Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովը պատմական շրջադարձային պահ էր։ Այն բացեց համագործակցության և փոխըմբռնման նոր էջ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան և Հայաստանից տարանցվող ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Հայաստանը և Ադրբեջանը երկկողմ նախաձեռնել են քաղաքացիական հասարակության փոխադարձ այցեր։ Այսօր քաղաքացիական հասարակության երրորդ հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում՝ դառնալով երկխոսության և ներգրավվածության աճի խորհրդանիշ։

Վերջերս ազատ արձակվեցին չորս հայ՝ թեթևություն բերելով ընտանիքներին և ամրապնդելով վստահությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Կայունությունը մեր սահմաններին շարունակվում է պահպանվել։ Այս քայլերը միասին վկայում են, որ այն խաղաղությունը, որին երկար ժամանակ ձգտել ենք, այսօր դարձել է շոշափելի իրականություն։

Մենք խորապես գնահատում ենք Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը։ Առաքելության ներկայությունը ամրապնդել է Հայաստան–ԵՄ հարաբերությունները և Եվրոպական միությունն ավելի է մոտեցրել հայ ժողովրդին։ Իր պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և անսասան հանձնառության շնորհիվ Առաքելությունը վաստակել է հասարակության բացառիկ վստահությունն ու աջակցությունը: Սա հազվագյուտ ձեռքբերում է, որը խոսում է նրանց աշխատանքի իրական ազդեցության մասին։
Առաքելությունը նաև արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող ռազմավարական գործընկերությունը։ Այն ավելի լայն հանձնառության մաս է՝ ուղղված կայունության, դիմակայունության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։

Հարգելի՛ Առաքելության անդամներ,

Թույլ տվեք հայտնել իմ խորին երախտագիտությունը ձեր նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և բարեվարքության համար։ Ձեր աշխատանքը եղել է եզակի և խորապես նշանակալի։ Դուք էական դեր եք խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում՝ որպես նվիրում, որը ծառայելու է սերունդներին։

Պարոն Ռիտեր,

Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչել Ձեզ և մոտիկից ականատես լինել Ձեր առաջնորդությանն ու հանձնառությանը։ Ձեր իմաստությունն ու համբերատարությունը ոգեշնչել են ոչ միայն Ձեր գործընկերներին, այլև նրանց, ովքեր պատիվ են ունեցել համագործակցել Ձեզ հետ։

Վերջում թույլ տվեք հիշեցնել, որ այն ձեռքբերումները, որոնք այսօր նշում ենք, պարզապես հանգրվաններ չեն․ դրանք վկայում են այն մասին, թե ինչ է հնարավոր անել, երբ պետությունները, կազմակերպություններն ու մարդիկ համախմբվում են ընդհանուր տեսլականի շուրջ։ Թող գործընկերության, նվիրվածության և հույսի այս ոգին շարունակի առաջնորդել մեզ՝ ձևավորելու ավելի անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագա մեր տարածաշրջանի համար։

Շնորհակալություն»։