Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել` երկկողմ ցամաքային առևտուր սկսել. թուրքական աղբյուր

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան և Հայաստանը համաձայնության են եկել՝ թույլատրել ուղիղ ցամաքային առևտուր Վրաստանի միջոցով, գրում է թուրքական T24-ը։ Al Monitor-ի լրագրող Էզգի Աքիի փոխանցմամբ՝ իրավիճակին ծանոթ երկու առևտրային աղբյուրներ ասել են, որ Թուրքիան և Հայաստանը համաձայնության են եկել երկկողմ ցամաքային առևտուր սկսելու վերաբերյալ։ Այս քայլը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Անկարան ակտիվացնում է ջանքերը՝ կարգավորելու Երևանի հետ հարաբերությունները՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի գլխավորած տարածաշրջանային խաղաղության ավելի լայն ջանքերի մաս։

Թուրքիան և Հայաստանը պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն, և նրանց սահմանը փակ է 1993 թվականից։ Այնուամենայնիվ, երկու մայրաքաղաքները 2022 թվականին սկսել են հարաբերությունների կարգավորման բանակցություններ՝ սահմանները բացելու և պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու նպատակով, ասվում է հրապարակման մեջ։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը և ՀՀ խորհրդարանի փոխնախագահ, Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերին Հայաստանում անցկացրել էին իրենց վեցերորդ հանդիպումը՝ կարգավորման ջանքերի վերաբերյալ։ Մի աղբյուր նշել է, որ այս հանդիպումներից հետո Քըլըչը նոյեմբերին հանդիպել է Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուի հետ՝ նոր պայմանավորվածության տեխնիկական մանրամասները քննարկելու համար։

«Որոշումը կայացվել է որոշ ժամանակ առաջ, և տեխնիկական աշխատանքներն ընթացքի մեջ էին»,- ասել է Թուրք-հայկական գործարարության զարգացման խորհրդի գործադիր խորհրդի փոխնախագահ Նոյան Սոյաքը։

Մինչ օրս երկու երկրների միջև ցամաքային առևտուրն իրականացվում էր Վրաստանում միջնորդ ընկերությունների միջոցով՝ կիսավերարտահանման ընթացակարգերով: Հայաստան ուղղված թուրքական ապրանքները պաշտոնապես վերադասակարգվում էին որպես առանձին արտահանման ապրանք՝ Վրաստան մուտք գործելիս։

Նոր կարգավորման համաձայն՝ Վրաստանով տարանցիկ փոխադրումներն այլևս չեն համարվի «վերարտահանում»: Բեռնափոխադրումները կպահպանեն իրենց սկզբնական արտահանման կարգավիճակը տարանցիկ փոխադրման ընթացքում. այդպիսով, երկկողմ ուղիղ առևտուրը հնարավոր կլինի առանց վրացական միջնորդ ընկերությունների անհրաժեշտության և առանց փակ ցամաքային սահմանի վերաբացման: Ոլորտի աղբյուրը նշել է, որ Վրաստանի միջոցով ցամաքային առևտուրը գործնականում հնարավոր է դարձել, բայց ընկերություններին ժամանակ կպահանջվի իրենց գործունեությունը ներկայիս կարգավորումներին հարմարեցնելու համար։

Նշվում է, որ երկու երկրները 2022 թվականին մեկնարկել են նաև ուղիղ օդային բեռնափոխադրումներ՝ որպես հարաբերությունների կարգավորման քայլերի մաս:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտուրը 2024 թվականին գերազանցել է 336 միլիոն դոլարը: Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմել է մոտ 335 միլիոն դոլար, որի շուրջ 40%-ը կատարվել է Վրաստանի միջով անցնող ցամաքային ճանապարհներով. սա նշանակում է, որ ուղիղ տարանցման պայմանավորվածությունը հիմնականում օգուտ կբերի թուրք առևտրականներին: Թուրքիայից Հայաստան արտահանման հիմնական ապրանքներն են մեքենաներն ու մեխանիկական սարքավորումները, երկաթի և պողպատի արտադրանքը, այլ արդյունաբերական ապրանքները և տեքստիլը։

Չնայած 2025 թվականի պաշտոնական տվյալները դեռևս չեն հրապարակվել՝ Սոյաքը գնահատում է, որ առևտրի ընդհանուր ծավալը կհասնի մոտավորապես 400 միլիոն դոլարի: Վերաարտահանման մեխանիզմի վերացումը նաև կանխատեսվում է, որ կվերացնի թուրքական ընկերությունների վրա լրացուցիչ 10%-15% ծախսային բեռը:

Հաղորդվում է, որ հայ առևտրականները նախկինում նույնպես տեխնիկապես հնարավորություն ունեին ապրանքներ ուղարկել Թուրքիա Վրաստանի միջոցով, սակայն թուրքական ցամաքային մաքսային ծառայությունում հայկական ծագում ունեցող ապրանքների նկատմամբ անորոշությունները բարդացնում էին ընթացակարգերը, երբեմն հանգեցնելով բեռների կորստի, և դա խանգարում էր հայ առևտրականներին արտահանում իրականացնել Թուրքիա։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի