Կայացել է Սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Լուրեր

27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 21:13
ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը
27.04.2026 | 21:00
Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

«Նիստին ներկա են եղել նաև հանձնաժողովի քարտուղար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, պետական և մարզական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկվել են առաջնության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ ներկայացվել են ոլորտային մասնագետների ներգրավմամբ կազմկոմիտեի ձևավորման ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային ֆեդերացիայի սահմանած պահանջներին համապատասխան մրցումային մարզագործիքների ձեռքբերման գործընթացը։ Այս համատեքստում կարևորվել է Ալբերտ Ազարյանի անվան նոր կառուցվող մարզադպրոցի համալրումը նույնօրինակ գույքով, ինչը հնարավորություն կտա ապահովել միջազգային ստանդարտներին համահունչ մրցումների անցկացում և մարզիկների բարձրակարգ պատրաստվածություն։ Քննարկվել են նաև մրցաշարի հեռարձակմանն առնչվող հարցեր։

«Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու: Պետք է համախմբենք ուժերն առաջնությունը պատշաճ կազմակերպելու նպատակով»,- ամփոփելով նիստը՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա շեշտել է՝ գործընթացների համակարգված կազմակերպման, սահմանված ժամկետների խիստ պահպանման և միջազգային ֆեդերացիայի չափանիշների լիարժեք ապահովման կարևորությունը՝ նշելով, որ աշխատանքի որակը պայմանավորված է շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։