Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ ներդրումների ալիքի, որը կարող է գերազանցել 13 մլրդ դոլարը. Bloomberg

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ ներդրումների ալիքի, որը կարող է գերազանցել 13 միլիարդ դոլարը և թուլացնել նրա երկարատև կախվածությունը Ռուսաստանից։ Սա երկրի տարեկան տնտեսական արդյունքի գրեթե կեսն է։ Այս մասին գրում Bloomberg-ը։

Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ այս շաբաթ Հայաստան կատարած այցը, որտեղ նա ստորագրեց մինչև 9 միլիարդ դոլարի քաղաքացիական միջուկային ոլորտում գործընկերության համաձայնագիր, ազդարարում է Վաշինգտոնի և նախկին խորհրդային փոքր հանրապետության կապերի հնարավոր դրամատիկ խորացման մասին։ Արհեստական ​​բանականության նախագծի առանձին՝ 4 միլիարդ դոլարի ընդլայնումը նույնպես կարող է նպաստել Հայաստանի 27 միլիարդ դոլարանոց տնտեսության հեռանկարների բարելավմանը։

«Թվերն ինքնին բավականին նշանակալի են։ Եթե այս նախաձեռնությունները ձեռք բերեն հեղինակություն և ապահովեն երկարաժամկետ կայունության զգացողություն, դա կարող է մեծացնել Հայաստանի գրավչությունը պորտֆելային հոսքերի, ուղղակի ներդրումների և նույնիսկ դրամական փոխանցումների համար»,- ասել է ING Bank-ի ԱՊՀ երկրների գլխավոր տնտեսագետ Դմիտրի Դոլգինը։

Նշվում է, որ սա տեղի է  ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին՝ նախնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որն իր մեջ ներառում է նաև TRIPP-ը։

Թուրքիան, որը պաշտպանական պայմանագիր ունի Ադրբեջանի հետ, քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ 1993 թվականից փակ սահմանը բացելու և Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Եվրամիությունը նույնպես ամրապնդում է կապերը Հայաստանի հետ, որը հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու ծրագրերի մասին։

Bloomberg-ի տվյալների համաձայն՝ 2031 թվականին մարվող Հայաստանի դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը հինգշաբթի նվազել է 4 բազային կետով՝ հասնելով մոտ երեք ամսվա ընթացքում ամենացածր մակարդակին։

Ատոմային համագործակցության համաձայնագիրն իրավական շրջանակ է ապահովում ամերիկյան ընկերությունների համար՝ Հայաստան ատոմային տեխնոլոգիաներ արտահանելու և մրցակցելու խորհրդային դարաշրջանի Մեծամորի ատոմակայանը փոխարինելու համար։

Ամերիկյան Firebird Inc. ընկերության և Nvidia Corporation-ի միջև գործընկերության միջոցով մշակված արհեստական ​​բանականության նախագիծը մինչև 2026 թվականի վերջը կընդգրկի մինչև շուրջ 50,000 գրաֆիկական պրոցեսոր՝ օգտագործելով չիպեր արտադրողի հաջորդ սերնդի GB300 համակարգերը։ Հայ ձեռնարկատերերի կողմից հիմնադրված Firebird-ը նախատեսում է իր հաշվողական հզորության մեծ մասը տեղակայել համաշխարհային հաճախորդների շրջանում՝ դիրքավորելով Հայաստանը որպես արհեստական ​​բանականության լուծումների արտահանման մրցունակ հարթակ։

Ըստ լրատվամիջոցի՝ ներդրումային հայտարարությունները խթան են Փաշինյանի համար հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Միաժամանակ, նա մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Երևանում կհյուրընկալի տասնյակ քաղաքական առաջնորդների։

Ընդհանուր առմամբ, 13 միլիարդ դոլար արժողությամբ պոտենցիալ նախագծերը զգալիորեն գերազանցում են Հայաստանում նախկինում կատարված օտարերկրյա ներդրումները։ Դրանք հարթում են ճանապարհը կառավարության հավակնոտ նպատակի համար՝ ներգրավել ամերիկյան կապիտալ և տեխնոլոգիաներ հիմնական ոլորտներում, նույնիսկ եթե այդ ներդրումները լիովին չիրականացվի։

«Երբ ընկերությունները որոշում են միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանում, դա գաղափարներ է ստեղծում նաև ուրիշների համար։ Շատերը գիտեին Հայաստանը, բայց չէին մտածում այս չափի ներդրումների մասին։ Սա դա է  փոխում»,- ասել է Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի