Քաղաքապետի՝ շենքը քանդելու որոշումը վեճի պատճառ է դարձել

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, Գյուրջյան 1/3 հասցեում քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, շուրջ 1.100 ք.մ. տարածքով ապօրինի կառույց է ապամոնտաժվել: Ապամոնտաժման աշխատանքները, սակայն հանդարտ չեն ընթացել, նորակառույց շինության տերերը փորձել են ոստիկաններից և քաղաքապետարանի աշխատակիցներից պարզել, թե «ինչ իրավունքով են նրանք փորձել իրենց սեփական տարածքներում ապամոնտաժում իրականացնել»։ Բանը հասել է գոռգոռոցների, վիրավորանքների և քաշքշուքի։

Բորբոքված քաղաքացիների պնդմամբ՝ իրենք չեն ծանուցվել, որ քաղաքապետարանը քանդելու է իրենց շենքը։ Միջադեպի առնչությամբ, Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Factor.am-ին ասաց, որ այդ տարածքում որևէ մեկը շինթույլտվություն չի ունեցել․ «Այդտեղ իրականցվում է առերևույթ ապօրինի շինարարություն, առերևույթ բառը շեշտում եմ, որովհետև այդտեղ կառուցապատում իրականացնող ընկերության ղեկավարը դատական հայցով վիճարկել է քաղաքապետի հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը ապօրինի կառույցը քանդելու մասին։ Մենք հիմա գտնվում ենք դատական գործընթացում։ Այսօր քանդված շինությունը կառուցվում է մի տարածքում, որը բաժանված է երկու մասի․ մեծ մասը պատկանում է «Անի97» ՍՊԸ-ին, փոքր մասը՝ մոտ 160 քմ, պատկանում է Երևան համայնքին։ Այսօր քանդված շինությունը հենց այդ 160 քմ տարածքում է եղել, համայնքի սեփականություն համարվող տարածքում»։

Տեղեկացանք նաև, որ մյուս հատվածը, որը պատկանում է «Անի97» ՍՊԸ-ին և որի հետ կապված ընթանում է դատական պրոցես, ևս կքանդվի։ «Սպասում ենք դատարանի որոշմանը»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Ինչ վերաբերում է քանդված շենքի սեփականատերերի պնդումներին, թե իրենք չեն ծանուցվել, Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը նախ նկատեց, որ քանդված տարածքի սեփականատերը Երևան համայնքն է, ապա հավելեց, որ քաղաքապետի որոշումը դրվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, և որ մարդիկ կարող էին ծանոթանալ որոշմանը, բացի այդ՝ որոշման պատճենը եղել է քանդման պրոցեսին ներկա աշխատակիցների ձեռքին: «Քաղաքապետարանի աշխատակիցները մտել և ազատել են այն տարածքը, որը պատկանում է Երևան համայնքին»,- եզրափակեց Հակոբ Կարապետյանը։