ԱՄՆ-ի հետ դաշնակցելը շատ լավ է, բայց սխալ է ՀՀ-ի գոյությունը պայմանավորել 99 տարով նրա տված երաշխիքով․ Հրանտ Տեր-Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
Բոլորը

«Ազգային հեղափոխություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում վերլուծել է տարածաշրջանային անվտանգային միջավայրը, Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ռիսկերը և ներկայացրել նորաստեղծ կուսակցության նպատակները։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների պնդմանը, թե «Թրամփի ուղի» նախագծով միջանցքի թեման փակված է, Տեր-Աբրահամյանը նշեց. «Ինձ համար մի բանը շատ հստակ է։ Ուրեմն թեման էլի հղկվում է նրանից, որ անընդհատ խոսում-խոսում են։ Կա հստակ ձևակերպում՝ անխոչընդոտ ճանապարհ։ Անխոչընդոտ ճանապարհը չի կարող չնշանակել հատուկ կարգավիճակով ճանապարհ, անխոչընդոտ նշանակում է՝ ինքը միջանցքային է։ Ուրիշ մեկնաբանություն չի կարող լինել որևէ լեզվում»։ Նրա խոսքով, եթե ճանապարհի նկատմամբ Հայաստանի լիարժեք վերահսկողությունը լիներ, «անխոչընդոտ» բառն ընդգծելու կարիք չէր լինի։

Տեր-Աբրահամյանի գնահատմամբ, ԱՄՆ-ի և Արևմուտքի ակտիվ ներգրավվածության պայմաններում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ռիսկը նվազել է, սակայն դրա հիմնական պատճառն այլ է։ «Ռիսկը նվազել է, որովհետև մեծ հաշվով մինչև այդ արդեն, մինչև ամերիկացիների այս տիպի ակտիվ ներգրավվելը, Հայաստանի ղեկավարությունը մեծ հաշվով բոլոր պահանջները, որոնք դրվել են Ադրբեջանի կողմից, ինքը կատարել է և հակառակ պահանջներ չի էլ դրել։ Հա, եթե դու լրիվ, ասենք, ամեն ինչի հետ համաձայնվում ես և կոպիտ ասած հանձնվում ես, բնականաբա,ր իմաստը չունի քո դեմ ինչ-որ ուժային գործողություն անել»։

Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ լծակներ կուտակել՝ որպես օրինակ բերելով Բաքվի դատավճիռներն Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ։ «Եթե նայեք բոլոր վկայությունները կարևոր, որ կորզվել և հրապարակվել են, կարևոր վկայությունները, բոլորն ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսինքն՝ այնտեղ հավաքվել է նյութ, ըստ իրենց, որ Հայաստանի Հանրապետությունն ագրեսիա է գործադրել, որ Արցախը ֆիկցիա է եղել»։ Ըստ նրա, սա նախապատրաստություն է ապագայում Հայաստանին որպես ագրեսոր և օկուպանտ ներկայացնելու և փոխհատուցման պահանջներ դնելու համար։

Տեր-Աբրահամյանը քննադատում է ՀՀ վարչապետի այն դիտարկումը, թե ԱՄՆ-ի երաշխիքները ապահովում են Հայաստանի գոյությունը 99 տարով։ Նրա համոզմամբ, տարածաշրջանում ամերիկյան ակտիվությունը ոչ թե հայկական դիվանագիտության, այլ Ուկրաինայի դիմադրության արդյունք է։ «Եթե չլիներ ուկրաինական պետության դիմադրությունը, այսօր մենք արդեն միութենական պետության կազմում էինք։ Այս պատճառահետևանքային կապերը մենք պետք է հասկանանք։ Եվ Արևմուտքը եկավ մեր դուռը ուկրաինական պատերազմին զուգահեռ, երբ որ 22 թվականի աշնանը ուկրաինացիներն առաջին լուրջ հաջողություններն ունեցան ճակատում»։

Ներկայացնելով «Ազգային հեղափոխություն» կուսակցության ստեղծման գործընթացը՝ Տեր-Աբրահամյանը շեշտեց, որ այն «օդից չի եկել»։ «Չորսը տարի «Մարտական եղբայրությունը» որպես թիմ կա, և մենք հատուկ հենց սկզբից պայմանավորվել ենք, որ մենք թղթի վրա կազմակերպություն չենք գրանցում, մինչև ինքն իրական չկայանա որպես թիմ»։

Նա նշում է, որ իրենց նպատակը ոչ թե մեկ ընտրական ցիկլի համար ուժ ստեղծելն է, այլ երկարատև գործընթաց սկսելը, որի հիմքում ընկած է իրական ընտրության հնարավորության ստեղծումը։ «Ես որպես ընտրող կյանքում այլևս ոչ մի չարյաց փոքրագույն չեմ ընտրելու։ Ես այլևս դա չեմ անելու։ Ես ուզում եմ, որպես ընտրող, ունենալ ընտրություն ռեալ, որ ես ընտրեմ մարդկանց իրենց բովանդակությամբ, իրենց ծրագրով, իրենց խոսքով, այլ ոչ թե ընտրեմ սրան, որպեսզի նա չանցնի»։

Կուսակցության անվանման մասին նա ասաց. «Հեղափոխությունը նշանակում է, որ մեր ամբողջ հանրային կյանքը և սիստեմատիկ պետք է բարեփոխվի, արմատապես բարեփոխվի։ Դրա համար է հեղափոխություն։ Բոլոր ոլորտներով մենք պետք է նորոգվենք, պետք է լավարկվենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան