Չգիտեմ՝ ում շնորհակալ լինեմ ՀՅԴ-ի քաղաքական հոգեհանգիստը այսքան հանդիսավոր կազմակերպելու համար. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

«Անչափ շնորհակալություն, բայց չգիտեմ՝ ում հայտնեմ Դաշնակցության քաղաքական հոգեհանգիստն այսքան հանդիսավոր կազմակերպելու համար, որովհետև, հիրավի, այդպիսի մեծ և երկար պատմություն ունեցող մարմին, արժանի է այսպիսի հանդիսավոր հոգեհանգստի»,- խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Նրա խոսքով՝ «քաղաքական հանդերձյալ աշխարհից» ՀՅԴ-ն ուզում է վերադառնալ քաղաքական ակտուալ կյանք և ոչ մի կերպ չի հաջողվում։

«Տիկին Մարիամ Գալստյանը (ԿԿՀ անդամ-խմբ․), մեղադրելով պարոն Հակոբյանին քաղաքական խոսքի մեջ, ասաց՝ եթե չեք ընդունում, որ այն նախադասությունը, որ մենք ներկայացրել ենք, քաղաքական է, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք (մոտավորապես եմ վերարտադրում), որ Դուք, ասում է, եկեղեցու մասին գնահատական եք հնչեցրել։ Եվ ավելացնում է՝ «սա ակնհայտ քաղաքական խոսույթ է։

Եկեղեցու մասին պատկերացնո՞ւմ եք՝ մարդը եկեղեցու, դավանաբանական, կրոնի, հավատի մասին միտք հնչեցնի, և ինչ-որ մեկի գլխում առաջանա, որ սա քաղաքական գնահատական էր։ Ո՞ր դեպքում դա կարող է լինել։ Իհարկե, այն դեպքում, երբ եկեղեցու քաղաքականացված թևն ամբողջ եկեղեցուն մխրճել է քաղաքականության մեջ»,-նշեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։