Ուրախացա՞ր, Արման Եղոյան․ մի՛ ուրախացի, ես քեզ հիշում եմ․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Պարոն Հակոբյանը երկու օրվա մեջ իր խոսքում մի բառ շատ հաճախ օգտագործեց, դա «ադապտացիան» է։ Այսինքն՝ բոլոր իրավիճակներում հարմարվելը։ Հիմա կոչ ա անում Դաշնակցությանը՝ հարմարվիր էս վիճակին։ Հա, հարմարվենք, հարմարվենք գլուխներս կախ, ասենք՝ ինչ Արարատ սար, ինչ բան, ինչ հայրենիք, էս ա ու վերջ, սահմանափակվենք»,- խորհրդարանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ Հակոբ Հակոբյանը, լինելով ՀՌՀ անդամ, «1-in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: Քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ տրվել են ձևակերպումներ:

Գեղամ Մանուկյանի խոսքից հետո ՔՊ-ական Արման Եղոյանը տեղից արձագանքեց, ինչին ի պատասխան Մանուկյանը նշեց․ «Ուրախացա՞ր, Արման Եղոյան, մի՛ ուրախացի։ Ես հիշում եմ 2020 թվականին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության էն մարտաշունչ վիճակդ ու էսօրվա վիճակդ»։

Մանուկյանը շարունակեց՝ Հակոբ Հակոբյանի հետ վեճը ոչ թե անձի, մտավորականի հետ է, այլ Հեռուստատեսության հանձնաժողովի անդամի, որը «ոչ թե տեսակետ է հայտնել, այլ դարձել է քաղաքական իշխանության քարոզչական գործիք»։

Մանրամասները՝ տեսանյութում։