Հայաստանը ղեկավարում է ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, դա մեծ բեռ է անցումային փուլում գտնվող երկրի համար. Լուկաշենկո

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Մինսկը պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու առաջադրել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Մինսկը պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու առաջադրել: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ:

«Այբբենական կարգով հաջորդ երկիրը Բելառուսն է, և մենք պատրաստ ենք թեկնածություն առաջադրել: Ես այսօր երեք թեկնածություն ունեմ, որոնք կարող եմ առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ այդ պաշտոնում նշանակման հարցում բազմաթիվ տարբերակներ են եղել, բայց դա չի նշանակում, որ «մենք ոտնահարել ենք Հայաստանին, որ ինչ-որ մեկը հաղթել է, ինչ-որ մեկը՝ պարտվել»:

«Փաշինյանը պետք է կառավարությունում կարգավորի իրավիճակը: Հայաստանը ղեկավարում է ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, դա շատ մեծ բեռ է մի երկրի համար, որն անցումային փուլում է: Արդյոք Հայաստանը կհաղթահարի՞: Եթե Փաշինյանը կարգավորի հարցը և պատասխան տա, Պետերբուրգում կհանդիպենք և որոշում կկայացնենք»,- ասել է Լուկաշենկոն:

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին չի հաջողվել նոյեմբերի 8-ին Աստանայում Կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրել: Որոշվել է ընտրության հարցը լուծել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է Երևանի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո: