Առաջիկայում ԱՄՆ-ին կփոխանցենք TRIPP-ի համաձայնագրի վերաբերյալ մեր դիտարկումները. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Առաջիկա օրերին ՀՀ-ն ԱՄՆ-ին կփոխանցի ԹՐԻՓՓ-ի հետ կապված համաձայնագրի նախագծի վերաբերյալ դիտարկումները։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սկսվել է նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և գնահատումը, որը շատ կարևոր է նախագծի իրագործման համար։ Հաջորդիվ նաև էներգետիկայի ոլորտում մենք, ինչպես արդեն ասվեց, կտեսնենք՝ ինչպես ենք շարունակում մեր համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։ Դուք գիտեք, որ այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն, և, իհարկե, մենք որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որը առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին»,-նշել է նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ հարցը սահմանների կառավարման հետ է կապված․

«Այն պահից, երբ Հայաստանում կսկսեն արդեն գործել բիոմետրիկ անձնագրերը գործել, իսկ դա մենք սպասում ենք 2027 թվականի աշնանը, մեր օդանավակայանում և բոլոր կետերում պետք է գործեն անհպում անցման ուղիները»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։