Սամվել Կարապետյանի` կուսակցության նախագահ դառնալուց հետո ՔՊ-ականի առաջարկը Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է կուսակցությունների ղեկավարների համար ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ դրույթը պարտադիր դարձնելու հարցին։

Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 11-ին, կայացել է Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։ Համագումարն ընտրել է նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ։

«Սահմանադրության նոր տեքստի մշակման աշխատանքների շրջանակներում անդրադարձել ենք այս պահի դրությամբ դեռ միայն այն պաշտոններին և այն ցենզերին, որոնք գոյություն ունեն մեր երկրում։ Իրականում կարևոր է, որ պաշտոնական ցենզի համար նախատեսվի որոշակի յուրահատկություն՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքով պայմանավորված։ Այսինքն՝ դա է այն ֆիլտրը, ըստ որի՝ որոշ անձինք չեն կարող զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ մեր երկրում։ Ինչ վերաբերում է կուսակցականությանը, ապա այս առումով, իհարկե, միջազգային փորձ չենք ուսումնասիրել, բայց կարծում եմ, որ կարող ենք ուսումնասիրել։ Ամեն դեպքում, միայն կուսակցական լինելը, կարծում եմ, չի կարող ենթադրել ցենզի առկայություն, բայց ղեկավար մարմինների մասով խոստանում եմ առաջիկայում միջազգային փորձի ուսումնասիրություն իրականացնել և կիսվել արդյունքներով»,-նշել է Գալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։