Նիկոլ Փաշինյանին աջակցելով՝ Վենսը չի միջամտել ՀՀ ներքին գործերին․ ներդրում անում են՝ վարչապետին վստահելով․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությանը, որ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում։ Պատգամավորի խոսքով՝ ընդդիմության «աղմուկ-աղաղակի» իրական պատճառը ոչ թե մանրուքներն են, այլ ստորագրված պայմանագրերը և ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունը։ «Իմ կարծիքով, ամբողջ այս ընդդիմության աղմուկ-աղաղակը, իրական պատճառը ոչ թե, օրինակ, չգիտեմ, շորի գույնը լավը չէր, թարգմանիչը հոգնած էր, այլ հենց իրական այն պայմանագրերն էին, որոնք ստորագրվեցին, այն փաստաթղթերն էին, որոնք ստորագրվեցին և նաև Ջեյմս Դի Վենսի ձեր ասած խոսքերն էին», – նշել է Գաբրիելյանը։ Նա ընդգծել է, որ Վենսի խոսքը ոչ միայն անձնական կարծիք է, այլև ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումը։  

Սիսակ Գաբրիելյանը Վենսի այցը և ստորագրված փաստաթղթերը համարում է երկու տարի առաջվա խոստման իրականացում։ Նա հիշեցրել է, որ երբ ընդդիմությունը պնդում էր, թե իշխանությունը հանձնում է Կիրանցը, Սյունիքը, Սևանը, վարչապետը ժողովրդին կոչ էր անում վստահել իրենց․ «Ասում էր՝ խնդրում եմ, վստահե՛ք մեզ, մենք հիմա կարևոր փուլում ենք գտնվում, և մեզ պետք է դիմանալ ընդամենը մեկ-երկու տարի, և Հայաստանի Հանրապետությունը դրանից հետո թևակոխելու է խաղաղության դարաշրջան։ Ես կարծում եմ՝ ԱՄՆ փոխնախագահի այցելությունը դրա լավագույն ապացույցն էր, որ այո՛, Հայաստանի Հանրապետությունն այսօր ապրում է այն ապագայում, որը խոստացվել էր»։

Անդրադառնալով ամերիկյան կողմի հետ համագործակցությանը, մասնավորապես՝ տեխնոլոգիաների փոխանցմանը, Գաբրիելյանը նշել է, որ դրա հիմքում բացառապես վստահությունն է։ «Նա ասում էր՝ սա անում ենք բացառապես, որովհետև վստահում ենք Նիկոլ Փաշինյանին և իր թիմին։ Իսկ ինչի՞ չեն արել նախկինում, որովհետև չեն վստահել։ Այլ կերպ էլ ինչպե՞ս ասի։ Չեն վստահել, որովհետև այդ սպառազինությունները կամ այդ տեխնոլոգիաները իրենք չեն ուզել, որ արտահանեն մի երկիր և ունենան այն մտավախությունը, որ այդ գաղտնիքները կամ այդ տեխնոլոգիաները հասանելի կլինեն, օրինակ, իրենց համար ոչ բարեկամ երկրներին»,- ասել է նա։

Հարցին, թե ինչպես են այս ամենը՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը բացատրում ռուսական կողմին, որը ցավագին է արձագանքում այս իրադարձություններին, պատգամավորը պատասխանել է․ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, իրավական պետություն է։ Մենք կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք շահ են բերում Հայաստանի Հանրապետությանը։ Մենք չենք կայացնում այնպիսի որոշումներ, որոնք դեմ են որևէ երկրին կամ որևէ երկրի կարծիքին»։

Գաբրիելյանի խոսքով, միլիարդավոր դոլարների ներդրումները, ինչպիսին է Nvidia ընկերության 4 միլիարդ դոլարի ծրագիրը, ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային նշանակություն ունեն։ «Այդ չորս միլիարդ դոլարը այն գումարն է, որի հետևից Միացյալ Նահանգները գալու է, եթե որևէ վտանգ զգա, որ իր այդ ներդրմանը որևէ բան սպառնում է։ Դա երաշխավորում է, որ այդտեղ պատերազմ չի լինելու։ Դա երաշխավորում է, որ այդտեղ առնվազն, լավ, չեզոքացվելու է պատերազմի ռիսկը, եթե ոչ՝ հավասարվելու է զրոյի»։

Պատգամավորը կարծում է, որ ընդդիմությունը դեմ է խաղաղությանը և Հայաստանի հզորացմանը, քանի որ դա իրենց քաղաքական օրակարգից դուրս է։ «Ինչի՞ պետք է դեմ լինեն խաղաղությանը։ Դա, կարծում եմ, իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ անգամներ ցույց են տվել՝ ինչի պետք է դեմ լինեն, որովհետև խաղաղության օրակարգում, խաղաղ Հայաստանում իրենք անելիք չունեն»,- նշել է նա։ Անդրադառնալով «միջանցքի» թեմային, Գաբրիելյանը նշել է, որ այդ հարցն իրենց համար փակված է․ «Ես չգիտեմ՝ ում մոտ է բացվել։ Եթե իրենց մոտ, ինձ թվում է, իրենց մոտ դա չի էլ փակվելու»։ Նա ընդգծել է, որ իշխանությունը ձեռք է բերում իրական դաշնակիցներ, որոնք վստահում են Հայաստանին և այն դիտարկում ոչ թե որպես կոնֆլիկտային գոտի, այլ վստահելի գործընկեր, որտեղ կարելի է ներդնել ամենաարժեքավոր տեխնոլոգիաները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան