Նախագիծը գալիս է իշխանությանը ոչ հաճո TV-ների վրա սահմանափակում դնելու համար․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Միջամտությունը ո՞րն եք համարելու. կո՞չ, ենթադրենք, քաղաքական իրականությունը փոխելու, իշխանություն փոխելու, թե՞ ուղղակի Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձության լուսաբանումը»,- «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Օրենքի նախագծով արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը: Արգելվում է նաև պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների և գովազդի հեռարձակումը:

Ի պատասխան Մխիթար Հայրապետյանը նշեց․ «Ես համարում եմ, որ կառավարությունը որևէ հեռուստահաղորդման կամ ծրագրի գնահատական տալու իրավունք չունի, այսինքն՝ կառավարությունը չէ այն սուբյեկտը, որ պիտի համարի կամ գնահատական տա՝ դա միջամտություն է, թե միջամտություն չէ: Դրա համար կան հստակ տարանջատված մարմիններ՝ սահմանադրական մարմին, որը կարգավորող մարմին է:

Իշխանությունը, կառավարությունը տվյալ պարագայում ընդամենը քաղաքականություն է մշակում, ասում է, որ կարգավորող մարմինը հետայսու օրենքով պիտի ունենա նման իրավունք, եթե համարում է, որ կոնկրետ դիրեկտիվների հիման վրա խախտվել են այս կամ այն օրենքները կամ կանոնները։ Դրանք ենթաօրենսդրական ակտեր են, գտնվելու են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տիրույթում, այսինքն՝ դրանց հիման վրա են այդ գնահատականները տրվելու»։

ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն է համարվում, ըստ նախարարի, այն տեղեկատվական-վերլուծական կամ քարոզչական բնույթի հաղորդումը, որը ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակ ունի ազդել ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում՝ պետական իշխանության ձևավորման, ընտրությունների կամ հանրաքվեների, քաղաքական կուսակցությունների կամ շարժումների գործունեության, հանրային կարծիքի ձևավորման՝ ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, ստեղծվում, ֆինանսավորվում կամ խմբագրվում է օտար պետության, օտար պետական մարմնի կամ դրանց հետ փոխկապակցված կազմակերպության կողմից և չի հանդիսանում չեզոք տեղեկատվության փոխանցում, այլ պարունակում է քաղաքական դիրքորոշման քարոզ, կոչեր՝ գործողության կամ դիմադրության, պետական ինստիտուտների լեգիտիմության խաթարում, կոնկրետ քաղաքական ուժի կամ գործչի աջակցություն կամ վարկաբեկում:

Մանրամասները՝ տեսանյութում։