ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ռազմատեխնիկական փոխգործակցություն է տեղի ունեցել․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ըստ էության, երկու խոշոր իրադարձություն է տեղի ունեցել․ մեկը Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումն է երկրների ղեկավարների և նրանց պատվիրակությունների միջև, մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահի պատմական այցն է Հայաստանի Հանրապետություն»,- «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

«Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տեղի ունեցավ ռազմատեխնիկական փոխգործակցություն, ընդ որում՝ նորագույն զենք-զինամթերքի, նորագույն զինատեսակի փոխանցմամբ։ Իհարկե, առանձին ուշադրության են արժանի նաև երկու խոշորագույն պրոյեկտների վերաբերյալ տեղի ունեցած հայտարարությունները. մեկը միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացումն է և մոդուլային ատոմակայանի շուրջ բանակցությունների առաջընթացը։ Հայտարարվեց, որ «1-2-3 բանաձևի» թեմայով պայմանավորվածությունները ձեռք են բերվել և բանակցություններն ավարտվել են»,- ասաց Քոչինյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին պաշտոնական այցով ժամանել էր ՀՀ, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վենսը մինչ օրս ՀՀ այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ ԱՄՆ փոխնախագահը Երևանից մեկնել է Բաքու, որտեղ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ է ստորագրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։