Վենսի գրասենյակը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության մասին ջնջված գրառումը «սխալմամբ է ուղարկվել»

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրասենյակը հայտարարել է, որ այժմ ջնջված գրառումը, որում 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները նշվում էին որպես ցեղասպանություն, «սխալմամբ է ուղարկվել», գրում է Bloomberg-ը։

Վենսի պաշտոնական X-ի էջում հրապարակվել էր փոխնախագահի և նրա տիկնոջ լուսանկարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որը հետագայում հեռացվել է։ Այնտեղ ասվում էր, որ նրանք «մասնակցել են ծաղկեպսակ դնելու արարողությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի»։

Փոխնախագահի գրասենյակի պաշտոնյան ասել է, որ նամակը սխալմամբ ուղարկվել է աշխատակազմի անդամի կողմից, որը ԱՄՆ պատվիրակության մաս չի կազմում:

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը ճեպազրույցի ժամանակ X-ի գրառման և այն հետագա ջնջելու վերաբերյալ հարցին պատասխանելիս ասել է, որ «քաղաքականության մեջ այս պահին որևէ փոփոխություն չի եղել»։

Bloomberg-ը գրում է, որ նախկին նախագահ Ջո Բայդենը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը 2021 թվականին պաշտոնապես ճանաչել է կոտորածները որպես ցեղասպանություն: Այս քայլը վրդովեցրել է Թուրքիային՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետությանը, որի օրոք իրականացվել է ցեղասպանությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է այլ երկրներին, որոնք ճանաչել են սպանությունները որպես ցեղասպանություն, ասվում է հրապարակման մեջ։

Երևանում լրագրողների հարցին, թե ինչու է կարևոր համարում այցելել հուշահամալիր և արդյո՞ք դա նշանակում է, որ պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ փոխնախագահը պատասխանել է, որ հայերը խնդրել են իրեն այցելել հուշահամալիր, սակայն չի ասել՝ արդյո՞ք ճանաչում է ցեղասպանությունը:

«Երբ մենք խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ սա մեզ համար շատ կարևոր վայր է, և ակնհայտ է, որ ես առաջին փոխնախագահն եմ, ով երբևէ այցելել է Հայաստան, նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ շատ սարսափելի բան է տեղի ունեցել։ Դա մի բան է, որը պարզապես շատ, շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով։ Ես մտածեցի, որ որպես հարգանքի նշան՝ թե՛ զոհերի, թե՛ նա  Հայաստանի կառավարության նկատմամբ, որը մեզ համար շատ կարևոր գործընկեր է տարածաշրջանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ես ցանկացա այցելել և իմ հարգանքի տուրքը մատուցել»,- ասել է նա:

Վենսի խոսնակը նշել է, որ X-ի հաշիվը վարում է անձնակազմը և գոյություն ունի հիմնականում փոխնախագահի գործունեության լուսանկարները և տեսանյութերը տեղադրելու համար, և հարցերը վերաուղղել է Վենսի մեկնաբանություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի