2025 թվականին Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով. ՆԳ նախարար

Լուրեր

30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

2025 թվականին Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ամփոփելով Ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 23․2 տոկոսով, բնակարանային գողությունները՝ 169 դեպքով, իսկ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ ընդհանուր առմամբ 1․650-ով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում 2025-ին առգրավվել է 768 կգ թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի աճ է նախորդ տարվա համեմատ։ Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքում առգրավվել կամ կամավոր հանձնվել է 2246 միավոր զենք։

Պարեկային ծառայությունը 2025-ին բացահայտել է 14․747 հանցագործություն, ինչը 3052-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Շարունակվել է նաև ճանապարհային անվտանգության բարելավումը․ վերջին երկու տարում ՀՀ ավտոճանապարհներին խնայվել է 95 կյանք։

ՆԳ նախարարը դրական է գնահատել արձանագրված արդյունքները՝ միաժամանակ շեշտելով թվայնացման, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև հանցավորության կանխարգելման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։