Հայաստանը նահանջել է․ կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ խնդիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 13:00
Մենք երբեք չենք մերժել փողոցային պայքարը, բնականաբար, դրանք զարգացումներ կունենան. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:49
Ինչ է ենթադրում ՌԴ-ի դեմ ԵՄ նոր լայնածավալ պատժամիջոցների փաթեթը և ինչ է այն փոխում․ մանրամասներ
24.07.2026 | 12:38
Ամեն օր պարզվում է, որ այս գործը «մախինացիա» է, սուտ և շինծու. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:29
«Բարսելոնան» ու «Ռեալը» ներկայացրել են նոր համազգեստները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
24.07.2026 | 12:21
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում կոռուպցիայի ընկալման հարցում նահանջ ունենք․ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները: Նախորդ տարվա համեմատ միավորների թիվը պակասել է 1-ով և կազմել 46։

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ եթե համաթիվը 50-ից պակաս է, կոռուպցիան դառնում է կառավարման լուրջ խնդիր, ազդում համակարգի վրա։

Հոկտանյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք Հայաստանում համակարգային կոռուպցիա կա։ Նշում է՝ դրա համար լուրջ հետազոտություններ են պետք, որոնք Հայաստանում երբեք չեն արվել։

Կոռուպցիայի ընկալման համաթիվը չափվում է 0-100 սանդղակով․ 0-ն բացարձակապես կոռուպացված, 100-ը բացարձակապես մաքուր։ Հայաստանի համաթիվը հավասար է այն հաշվարկելու համար օգտագործված  6 աղբյուրների համաթվերի միջին թվաբանականին։ Ուսումնասիրվել են Հայաստանի մասին արված միջազգային զեկույցներ և աղբյուրներ։

182 երկիր ներառող դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի, Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը։ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը, բացի Վրաստանից, գերազանցում է հարևան երկրների և ԵՏՄ մյուս երկրների համաթվերի արժեքները։ ԵՄ անդամ երկրներից Ռումինիայի, Բուլղարիայի և Հունգարիայի համաթվերը Հայաստանի համաթվից ցածր են։

Համաթվի միավորները արտահայտում են փորձագետների և բիզնես ոլորտի տեսակետները և ոչ լայն հանրության կարծիքը։ Կոռուպցիայի ընկալման համաթիվը չի կարող հեռու լինել պատկերացումներից՝ ընդգծում է հետաքննող լրագրող Գրիշա Բալասանյանը:

Այս համատեքստում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեյաի Վանաձորի Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հարց է բարձրացնում՝ կիրակնօրյա պատարագներին մասնակցության համար պետական բյուջեից որքան միջոց է ծախսվում։

Հարևաններից Թուրքիան 31 միավորով կիսում է 124-129-րդ տեղերը, Իրանը 23 միավորով 153-156-րդ, իսկ Ադրբեջանը 30 միավորով 130-134-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը ունի 38 միավոր Բելառուսը 31, Ղրղզստանը 26  և Ռուսաստանը 22 միավոր:

Ութերորդ տարին անընդմեջ Դանիան գրանցում է համաթվի ամենաբարձր արդյունքը (89)՝ որին անմիջապես հաջորդում են Ֆինլանդիան (88) և Սինգապուրը (84)։

Հայաստանը երկու անգամ մոտ է եղել Կոռուպցիայի ընկալման համաթիվը 50 միավորի հասցնելուն, սակայն չի կարողացել հաղթահարել այդ շեմը։ 2020-ին և 2021-ին համաթվի արժեքը 49 միավոր է եղել։ Եթե Կոռուպցիայի ընկալման համաթիվը 50 և ավելի է, նշանակում է՝ երկիրը պակաս կոռումպացված է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան