Փաստաբանը ԱԲ-ով հայցադիմում է պատրաստում, ուղարկում դատարան․ Վարդանյանը՝ դատարանների բեռնաթափման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Արհեստական բանականության գործիքների զարգացմանը զուգահեռ ստեղծվում է հետևյալ իրավիճակը․ ճանապարհային երթևեկության ակտերի դեպքում փաստաբանական ընկերություն դիմում է քաղաքացուն, ասում է՝ ուղարկի՛ր ինձ քո տուգանքի ակտը, ստանում է այն, անմիջապես արհեստական բանականության գործիքով ստեղծում է հայցադիմում։ Հայցադիմումը կից փաստաթղթերով ուղարկում է և մուտք է անում դատարան, հիմա էլ նաև էլեկտրոնային կարգով։ Վճարում է տուրք 4000-ի կարգի, և վերջ»,- այս մասին ԱԺ լիագումար նիստի ընթացքում նշեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով դատարանների ծանրաբեռնվածության մասին։

Նրա խոսքով՝ դատարանը սկսում է գործընթացը, և այդ գործընթացը կարող է տևել օրեր, ամիսներ։

«Այս ծավալի ներքո վարչական դատարանները հայտնվում են մի իրավիճակում, երբ այս կարգի գործերի պատճառով չեն կարողանում, ըստ էության, գործերը, որոնք կարևոր նշանակություն ունեն թե՛ քաղաքացու, թե՛ պետական մարմինների համար, լսել։ Մենք փորձում ենք հնարավորինս սահմանափակել ժամկետով վարչական դատարանի կողմից նմանատիպ գործերի լսելու հնարավորությունը և լուծելու հնարավորությունը։ Վեց գումարած վեց գումարած վեց ամիս սկզբունքով, ցանկացած անգամ երկարացնելու պարագայում պատճառաբանված որոշմամբ, որովհետև ոչ բոլոր գործերն են միատեսակ»,-նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։