Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հետաքննություն է սկսել մեդալների կոտրվելու հարցով

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում գրանցվել է մեդալների վնասման դեպքեր։ Մեդալակիրներից մի քանիսը հայտնել են, որ իրենց մեդալները վնասվել կամ կոտրվել են։

Ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի գործառնական տնօրեն Անդրեա Ֆրանչիզին նշել է, որ կազմակերպիչները հետաքննություն են սկսել մեդալների վնասման առնչությամբ։

«Կազմկոմիտեն տեղյակ է սահմանափակ քանակությամբ մեդալների վնասման մասին և ուսումնասիրում է այդ հարցը։ Մենք լուրջ ենք վերաբերվում դրան՝ լիովին գիտակցելով, թե ինչ նշանակություն ունեն այդ մեդալները մարզիկների համար»,- Անդրեա Ֆրանչիզիի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։ Հայաստանն ունի 5 մասնակից, որոնցից երկուսն արդեն սկսել են մրցելույթը։