Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա․ կաթողիկոս. Aysor
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, Aysor.am-ին ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Aysor.am-ի լրագրողը Վեհափառ Հայրապետին հարց է ուղղել՝ տեղի կունենա՞ Եպիսկոպոսաց ժողովը, Գարեգին Երկրորդը կարճ արձագանքել է. «Այո՛»։
Նշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողով։
Եպիսկոպոսաց ժողովին հրավիրված են նաև Նիկոլ Փաշինյանին աջակցող եպիսկոպոսները․ այս մասին Factor TV-ին հայտնել էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ չմեկնաբանելով՝ արդյո՞ք նրանք հաստատել են իրենց մասնակցությունը։
Ավելի ուշ վարչապետին աջակցող եպիսկոպոսները հայտարարել են, որ չեն գնալու Եպիսկոպոսաց ժողովին։