Շուտով կմեկնարկի Թրամփի ուղու շինարարությունը՝ ծանր տեխնիկա է աշխատելու․ ԹՐԻՓՓ-ը ԱՄՆ-ի հետ է միայն․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 20:15
Ծառուկյանն ակտիվացավ, հիշեցին՝ հարկային զեղծարարությո՞ւն է արել․ լուրջ խնդիր կա իրավապահների աշխատանքում․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 20:07
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով հուլիսի 24-ին դատական նիստ է նշանակվել
22.07.2026 | 20:00
«Կլուժը» Երևանում նախախաղային մարզում անցկացրեց «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:51
Ռուբիոն պատմել է՝ ինչ է քննարկելու Լավրովի հետ հուլիսի 23-ի հանդիպման ժամանակ
22.07.2026 | 19:42
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
22.07.2026 | 19:30
Սա ՌԴ-ից ապագաղութացման գործընթաց է. Կրեմլի ազդեցության տակ վերադարձը քիչ հավանական է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:20
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
22.07.2026 | 19:11
Կրեմլը մեկնաբանել է Բաքվում ՌԴ-ի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպման տեղեկությունը
22.07.2026 | 19:00
13 ժամ առերեսում և վարույթից հեռացված պաշտպան․ Ծառուկյանի աղմկահարույց գործով բացարկ՝ քննչական խմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 18:50
Մերցը Փաշինյանի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
22.07.2026 | 18:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Բելգիայի հավաքականը
22.07.2026 | 18:28
Հրդեհ՝ Սուրբ Հովհաննես մատուռում․ այրվել են սրբապատկերներ
22.07.2026 | 18:17
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը «կայուն» է՝ չնայած նավթավերամշակման գործարաններին և Wildberries-ի պահեստներին հարվածներին
22.07.2026 | 18:08
Դատարան է ուղարկվել «Միասնության թևեր» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու և ստանալու գործը
22.07.2026 | 17:56
«Քվանտ» վարժարանը ևս երեք տարի կկարողանա անգլերենով իրականացնել IB ծրագիրը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ զարգացող տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի համար պատմական հնարավորություն է՝ կառուցելու «բոլորովին նոր որակի երկիր»։ Factor TV-ին տված հարցազրույցում նախարարը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի արդյունքները, մասնավորապես՝ ամերիկյան կողմի հետ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։ Ստորագրմանը հաջորդած համատեղ հայտարարության ընթացքում Ջեյ Դի Վենսի հայտարարությունը ՀՀ էներգետիկայի ոլորտում ներդրումների մասին տարընթերցումների տեղիք էր տվել՝ բանավոր թարգմանության ընթացքում թարգմանչի ձևակերպումների համատեքստում։  Հատկապես հարցեր էին առաջացրել 5 մլրդ և 4 մլրդ դոլար թվերը։ 

Գևորգ Պապոյանը շեշտել է, որ խոսքը ամերիկյան կողմի ներդրումների մասին է։

«Հայաստանում չկա ինը միլիարդ դոլար փող, որ մենք ներդնենք։ Դա նշանակում է մինչև հինգ միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ չորս միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի սպասարկման պայմանագրերի միջոցով», – պարզաբանել է նախարարը։

Նրա խոսքով՝ միջուկային էներգետիկան ոլորտ է, որը հասու է աշխարհի սահմանափակ թվով երկրների, և Հայաստանը այդ «ընտրյալների» շարքում է։ Այս նախագիծը, ըստ Պապոյանի, ոչ միայն էներգետիկ անվտանգություն է ապահովելու, այլև տեխնոլոգիական թռիչքի հնարավորություն է ստեղծելու։

Գևորգ Պապոյանը այս գործընթացները դիտարկում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական կողմնորոշումների շրջադարձային պահ։ Նա ընդգծել է, որ երրորդ հանրապետության պատմության մեջ Հայաստանը այլընտրանք չի ունեցել՝ կախված լինելով մեկ ուժային կենտրոնից․ «Մեր ընտրությունը այլևս միայն մեկը չէ, այ սա է և վերջ։ Մեր ընտրությունը սա է, սա է, սա է, սա է, սա է։ Եկեք, հիմա նստում ենք, որոշում ենք, թե որն է ամենալավը։ Եթե այն մեկը էլի լինի ամենալավը, էլի այդ մեկն ենք ընտրելու, բայց իրավիճակի փոփոխությունը այս Հայաստանի չորրորդ հանրապետության ու երրորդ հանրապետության դա է»։

Նախարարը հատուկ կարևորել է «Nvidia»-ի՝ աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերության հետ համագործակցությունը, որը նախատեսում է Հայաստանում ստեղծել դիզայնի և հետազոտական կենտրոններ։

«Ապագան ՏՏ ոլորտինն է, ըստ էության», – նշել է նա՝ կանխատեսելով, որ այս ներդրումները կխթանեն Հայաստանի ողջ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը։

Ի պատասխան այն քննադատությունների, թե Հայաստանը, համագործակցելով ԱՄՆ-ի հետ, կարող է «թրքանալ» կամ վտանգել իր ինքնիշխանությունը, Գևորգ Պապոյանը հակադարձել է, որ սա պատմական հնարավորություն է, որից պետք է օգտվել։

«Այսպիսի շանսը մենք, որպես քաղաքական իշխանություն, իրավունք չունենք կորցնելու, դա դավաճանություն կլինի մեր ժողովրդի ու պետության նկատմամբ», – ընդգծել է նա՝ վստահեցնելով, որ եթե Հայաստանը շարունակի այս ճանապարհով, ապա հինգ տարի հետո կունենա բոլորովին այլ որակի, ավելի հզոր, դիմակայուն և կենսունակ պետություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան