ՀՀ-ում ահագնացել են քաղաքական ճնշումները․ Էլինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

«Հայաստանի Հանրապետությունում ահագնացել են քաղաքական ճնշումները»,- այս մասին ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը և ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը։

Նրա խոսքով՝ անհերքելի է, որ այսօր կան քաղբանտարկյալներ, և դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլ փաստարկված իրողություն։

«Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարի բացահայտ գործիքի, իսկ կալանքը՝ մարդկանց պատժելու և երկրում վախի մթնոլորտ սերմանելու միջոցի։ Քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդման են ենթարկվում, կալանավորված կամ տնային կալանքի տակ են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ։ Այս պահին կալանավորված են երեք հոգևոր թեմի առաջնորդ, և ընդամենը մի քանի օր առաջ չորրորդ թեմի առաջնորդ Միքայել սրբազանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, որը նույնպես ազատության սահմանափակում է»,-նշել է նա։

Վարդանյանն ասել է՝ քրեական հետապնդման են ենթարկվում, կալանավորված կամ տնային կալանքի տակ են Հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքների անդամներ և հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամներ, քաղաքական և քաղաքացիական գործունեություն իրականացնող և իշխանություններին քննադատող անձինք, հասարակական և բարեգործական գործունեություն իրականացնող անձինք։

ԱԺ հանձնաժողովի նիստին բացասական եզրակացություն ստացած հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 21 պատգամավոր, դեմ՝ 52, ձեռնպահ՝ 1: Նախագիծը չընդունվեց:

Մանրամասները՝ տեսանյութում։