Ռոբերտ Քոչարյանի թիմը դիմել է ՄԻԵԴ. ներպետական ատյանները «այդ գործի համար անարդյունավետ են»
Հասարակություն
12.11.2018 | 10:52Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գանգատը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով:
Ինչպես պաշտպանական թիմն է պնդում՝ ՄԻԵԴ դիմել են առանց ներպետական դատական ատյաններն սպառելու, քանի որ ներպետական դատական ատյանները համարում են տվյալ գործի համար անարդյունավետ միջոց։