Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը

Լուրեր

28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
Բոլորը

Վճարովի բովանդակություն

IDBank-ը վերաբացել է «Նոր Նորք» մասնաճյուղը՝ ավելի ժամանակակից, հարմարավետ ու վերազինված։ Գայի պողոտա 17/1 հասցեում վերանորոգման աշխատանքներից հետո իր հաճախորդներին կրկին գրկաբաց սպասում է մասնաճյուղի ողջ անձնակազմը։

Նոր Նորք մասնաճյուղի ղեկավար Գևորգ Ճղլյանն ընդգծում է ֆիզիկական մասնաճյուղերի կարևորությունը հաճախորդների կյանքում․ «Իհարկե, թվային ուղիների և բանկինգի զարգացումը IDBank-ի ռազմավարական առանցքային նպատակներից է, բայց մենք չենք դադարում ֆիզիկապես մոտ լինել մեր հաճախորդներին՝ կարևորելով յուրաքանչյուր նոր բացվող, ինչպես նաև վերաբացվող մասնաճյուղի հարմարավետությունը, ներկայանալի տեսքն ու սպասարկման բարձր որակը։ Ուրախ ենք կրկին Նոր Նորքի մեր հաճախորդներին ողջունել իրենց հարազատ դարձած հասցեում», – նշեց Գևորգ Ճղլյանը։

Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով` Նոր նորքում բանկը շատ հաճախորդներ ունի, որոնք շարունակում են սիրով սպասարկվել հենց մասնաճյուղում․ «IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինումն ու կատարելագործումը։ Մասնաճյուղում այժմ առավել հարմարավետ, լուսավոր ու գեղեցիկ միջավայրում մեր հաճախորդները կարող են կատարել բոլոր բանկային գործարքները, օգտվել IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտուց, որի միջոցով կարող են ընդամենը մի քանի հպումով կատարել բոլոր ֆինանսական գործարքները», – ասաց Արթուր Քոչարյանը։

IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենալայն ցանցը Հայաստանում՝ ավելի քան 26․000 վաճառակետ, որոնցից 11․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը, ինչպես նաև 1000-ից ավելի առցանց խանութներ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ