Վենսը ժամանում է Հայաստան․ ինչ է սպասվում․ զրույց Սոնա Ղազարյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն առաջ են տանում երկրի ապաշրջափակման և սուվերենության ամրապնդման օրակարգը, որի կարևորագույն բաղադրիչներից է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Factor TV-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի` այսօր սպասվող այցին, ընդդիմության քննադատություններին և եկեղեցու շուրջ զարգացումներին։

Սոնա Ղազարյանը նշել է, որ Վենսի այցի հիմնական օրակարգը նախանշվել է դեռևս օգոստոսին՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ։ «Դուք գիտեք, որ բացի եռակողմ ստորագրված խաղաղության տեքստից, այսինքն՝ նախաստորագրված խաղաղության պայմանագրից, եղել են երկկողմ բանակցված փաստաթղթեր, որոնք թերևս հրապարակային են եղել և բոլորին տեսանելի և հայտնի», – ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ այցի առանցքում լինելու են «Թրիփփ» նախագծի շուրջ քաղաքական պայմանավորվածությունների հետագա բանակցությունները և մոդուլային էներգետիկ կայանների կառուցման հարցերը։

Արձագանքելով ընդդիմության, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի այն քննադատությանը, թե ԹՐԻՓՓ նախագիծն ամենամեծ սպառնալիքն է Հայաստանի համար, Ղազարյանը հայտարարել է. «Ես կարող եմ պնդել, որ Ռոբերտ Քոչարյանի ասածը ուղիղ հակառակն է նրան, ինչ իրականում տեղի է ունենում»։ Նրա համոզմամբ, այս նախագիծը ենթադրում է տարբեր ֆինանսական հոսքեր և կապուղիներ, որոնք շահագրգիռ կողմերին կդարձնեն տարածաշրջանի կայունության երաշխավոր։

«2026 թվականից Ռոբերտ Քոչարյանը փորձում է վախի մթնոլորտում քաղաքական կապիտալ կուտակել։ Չի հաջողվելու, որովհետև մենք մեր քաղաքացիների հետ առավել քան թափանցիկ ու բաց ենք», – ընդգծել է իշխանական պատգամավորը։

Մեկնաբանելով Բագրատ արք․ Գալստանյանի կողմից ԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակը, որում խոսվում է եկեղեցու դեմ հալածանքների և քաղբանտարկյալների մասին, Ղազարյանը վկայակոչել է ԵԽԽՎ զեկույցները։ «Ես շաբաթներ առաջ վերադարձա ԵԽԽՎ-ից, որտեղ հերթական անգամ զեկույցում նշվեց, որ Հայաստանում չկա քաղբանտարկյալների մասին որևէ դրույթ», – ասել է նա՝ հավելելով, որ իրավիճակը գնահատվում է որպես «եկեղեցու մի քանի սպասավորի և իշխող մեծամասնության միջև անհամաձայնություն»։

Նա վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները ևս տեղյակ են իրականությունից։ «Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահն առաջնորդվում է ինստիտուտներով […] և այնտեղ որևէ բան չի կարող լինել և չկա եկեղեցու նկատմամբ հալածանքների մասին», – պնդել է պատգամավորը։

Անդրադառնալով Ռուսաստանից հնչող մտահոգություններին, թե Արևմուտքը փորձում է վնասել ռուսական շահերը տարածաշրջանում, Սոնա Ղազարյանը կոչ է արել հայ ժողովրդին հանգիստ թողնել։ «Նախ և առաջ, ռուսաստանցի որոշ կենտրոններ պետք է հանգիստ թողնեն մեր քաղաքացիներին։ Բավարար է, ինչքան իրենք տարբեր մանիպուլյացիաներով մեր քաղաքացիներին պահեցին տագնապի մեջ», – ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները բաց են ռուս գործընկերների հետ երկխոսության համար, սակայն հարաբերությունները պետք է կառուցվեն «որպես երկու սուվերեններ, ովքեր հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ինքնուրույն որոշում կայացնելու մեր սուվերեն իրավունքը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան