Փաշինյանն ու Ալիևը փետրվարի 19-ին Վաշինգտոն կմեկնեն՝ մասնակցելու Թրամփի Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին․ աղբյուր

Լուրեր

14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնեն Վաշինգտոն՝ մասնակցելու Դոնալդ  Թրամփի Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին, X-ում գրել է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։

«Ըստ աղբյուրների՝ փոխնախագահ Վենսի՝ Հարավային Կովկաս կատարած այցից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը նախատեսում են փետրվարի 19-ին մեկնել Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփի Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին»,- նշել է նա։

ԱՄՆ պաշտոնյայի և Խորհրդի անդամ չորս երկրների դիվանագետների հղում անելով՝ Axios-ը հայտնել էր, որ Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի Խաղաղության խորհրդի ղեկավարների հանդիպում։ Հրապարակման համաձայն՝ Սպիտակ տունը ցանկանում է օգտագործել այս հանդիպումը՝ Գազայի հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու և վերակառուցման համար միջոցներ հայթայթելու նպատակով։

«Սա կլինի Խաղաղության խորհրդի առաջին հանդիպումը և Գազայի վերակառուցման համար դրամահավաքի համաժողովը»,- նշել է ԱՄՆ պաշտոնյան։

Գագաթնաժողովի ծրագրերն առայժմ վաղ փուլում են և դեռևս կարող են փոխվել: Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Հունվարի 22-ին Դավոսում տեղի էր ունեցել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի