Ավինյանը դիմում է երևանցիներին․ «Վարձակալեք այն տարծքները, որոնց վրա ավտոտնակ եք կառուցել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք պարբերաբար ստանում ենք ավտոտնակների, մետաղյա ավտոտնակների կամ որևէ տեսակի ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր, ինքնակամ շինությունների որոշման համաձայն և ստիպված ենք լինում մերժել այդ հայտերը, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա»,- այս մասին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ գլխավոր հատակագծով հիմնականում բոլոր ավտոտնակները՝ վերգետնյա, գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա։

«Եվ ընդհանուր օգտագործման հողերի վրա մենք ուղղակի հնարավորություն չունենք ինքնակամ շինություններ օրինականացնելու։ Դրա փոխարեն, ես առաջարկում եմ, հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ երևանցիներ, կնքել հողի վարձակալության պայմանագրեր։ Այսինքն, բոլոր ավտոտնակները չեն, որ քանդման ենթակա են։ Եթե դուք կնքեք վարչական շրջանի հետ հողի վարձակալության պայմանագիր Ձեր գործող ավտոտնակի համար, դուք այդ ավտոտնակը կկարողանաք շահագործել այս տրամաբանությամբ։

Խոսքը չի գնում միայն այն ավտոտնակների մասին, որոնք որ ոչ մի տեղ, ոչ մեկին չեն խանգարում, չգիտեմ, խաղահրապարակի փոխարեն չեն, բայց նաև մենք ուղղակիորեն այլընտրանք չենք ունենում, քանի որ եթե մենք ստանում ենք ինքնակամ շինության օրինականացման հայտ, ստիպված ենք լինում և՛ մերժել, և՛ ստիպված պետք է լինենք հետո մերժման դեպքում քանդել»,- նշել է Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։