Աբովյանի մի շարք հասցներում վթարային ջրանջատում է
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 7-ին ժամը 16:30-21:00-ն կդադարեցվի ք.Աբովյանի Կոտայքի, Էլարի, Երևանյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: