Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Աշխարհում երկնաքերեր կառուցում են խիտ բնակեցված վայրերում, կարծում եմ՝ այս պահին անիմաստ է մեծ ռեսուրսներ ծախսել և Նորագյուղում 84 հեկտար կառուցապատել այն պարագայում, երբ, օրինակ, չեն կարողանում Բուսաբանական այգին, որը 80 հեկտար է, բարեկարգել: Դուբային համարժեք ծրագիր են ուզում անել՝ առանց ունենալու դրան համարժեք տնտեսական պոտենցիալ»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե Նորագյուղում մինչև 70 հարկանի երկնաքերեր են նախատեսում կառուցել:

Նրա խոսքով՝ Երևանը չի կարող կախված լինել քաղաքապետի կամ վարչապետի քաղաքական նկրտումներից.«Մենք պետք է ունենանք ռազմավարական մաստեր-պլան, մինչև դա չլինի, մեկ հեկտար էլ չի կարելի տրամադրել նմանատիպ ծրագրերի»:

Վիկտոր Մնացականյանը խոսում է նաև Երևանի խորհրդանիշներից մեկի՝ Կասկադի արդիականացման ծրագրի մասին. «Կասկադում ծառեր է պետք տնկել, ոչ թե շենքեր կառուցել, եթե այդտեղ անգամ 5 հեկտար կառուցապատվի, Նորագյուղում էլ շինարարություն սկսվի, մի քանի տարի անց պատկերացնո՞ւմ եք Երևանում որքան փոշոտ է լինելու, և որքան գումարներ են ստիպված լինելու ծախսել փոշու խնդիրը լուծելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան