Իրավապաշտպան ՀԿ-ների բաց նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ հայ գերիների հարցով

Լուրեր

27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
27.03.2026 | 18:30
Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
27.03.2026 | 18:21
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են 120 թանգարան և պատմական շենք
27.03.2026 | 18:16
Իրանում հրթիռակոծության հետևանքով հայ է մահացել
27.03.2026 | 18:13
Ինչպես են դիմավորել Պապիկյանին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:10
Պետական դավաճանության մեջ մեղադրվողն արդարացվեց // Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 18:05
23 տարի առաջ տատից փոխանցված տան համար պատասխանատվության են կանչել «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենին
27.03.2026 | 17:57
Պուտինը չի առաջարկել պատերազմի համար բիզնեսներից գումար վերցնել, բայց ողջունել է «կամավոր ներդրումները»․ Պեսկով
Բոլորը

20 իրավապաշտպան կազմակերպություններ դիմում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Բաքվում շինծու դատավարությունների արդյունքում կայացված ցմահ կամ երկարաժամետ ազատազրկման դատավճիռների վերաբերյալ։

Նամակը ստորև․

«Հարգելի պարոն փոխնախագահ,

Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, և հույս ենք հայտնում, որ այն խթան կհանդիսանա հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից:

Հաշվի առնելով, որ Ձեր հագեցած այցի ընթացքում լինելու եք ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում կարևոր մարդասիրական խնդրի՝ Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման վրա:

Վերջերս նրանցից չորսի հայրենադարձումը ցույց տվեց այս մարդասիրական խնդրի հույժ կարևորությունը մեր հասարակության համար: Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար և վստահության կառուցման կարևորագույն միջոց է: Ցավոք, 19 քրիստոնյա հայեր դեռ շարունակում են պահվել և տառապանքներ կրել ադրբեջանական բանտում։

Հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի եզակի դերը խաղաղության համաձայնագրի կնքման և խաղաղության գործընթացին նպաստելու գործում՝ ԱՄՆ վարչակազմի ակտիվ աջակցությունն անգնահատելի է նրանց վերադարձը հնարավոր դարձնելու հարցում: Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն: Այս ընթացքում շարունակվել են հայերի նկատմամբ կեղծ դատական գործընթացները, որոնք վարվում են արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում: Շինծու դատավարությունների արդյունքում այսօր կայացվեցին ցմահ կամ երկարաժամետ ազատազրկման դատավճիռներ, որոնք համահունչ չեն խաղաղության օրակարգին:

Քրիստոնյա հայ գերիների վերադարձի հարցը բարձրացվել էր Վաշինգտոնում 2025թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի առաջնորդությամբ Հայաստանի ևԱդրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում:

Ներկայիս ԱՄՆ վարչակազմը հետևողականորեն շեշտադրել է մարդու իրավունքների երաշխիքների կենտրոնական դերը: Նախագահ Դոնալդ Ջ. Թրափը դեռ նախընտրական շրջանում է ընդգծել հալածյալ քրիստոնյաների պաշտպանության կարևորությունը: Համոզված ենք, որ ԱՄՆ վարչակազմն իրավամբ մեծ դեր կարող է ունենալ Բաքվում պահվող հայ քրիստոնյաների ազատ արձակման հարցում:

Այսօր, ԱՄՆ նախագահի առաջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր:

Մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակեպություններս, համոզված ենք, որ մարդասիրական հարցերի լուծումն առանցքային է երկու երկրների միջև վստահություն կառուցելու համար: Առանց նման վստահության անհնար է հասնել տևական խաղաղության:

Ուստի մեր խնդրանքն ու կոչն է Ձեզ ու ԱՄՆ վարչակազմին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայերը հնարավորինս շուտ կարողանան միանալ իրենց ընտանիքներին: Մենք հավատացած ենք, որ դուք իսկապես կարող եք լուծել այս մարդասիրական խնդիրը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքին:

Ստորագրել են՝

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

«Դիգնիթի» մարդասիրական ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Արդարության նոր մշակույթ» ՀԿ

«Սոցիալական արդարություն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

«ԱՐԲԱՆԷ» հիմնադրամ»,- գրված է իրավախաշտպանների տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ առաջիկայում սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսը Հայաստան և Ադրբեջան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վենսի այցը թույլ կտա ամրապնդել խաղաղությանը միտված նախաձեռնությունները և առաջ կմղի «Թրամփի ուղին»։