Տնային կալանք՝ քաղաքացուն հարվածած ոստիկանի նկատմամբ

Լուրեր

28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
Բոլորը

Ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոց` երկու ամիս ժամանակով։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից։

Գլխավոր դատախազությունից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ խոշտանգման հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ։ Այն հարուցվել է երեկ դատախազի կողմից՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով։

Քննչական կոմիտեն առավել վաղ մանրամասներ էին հայտնել․

«Առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով հոդվածի հատկանիշներով: Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»։

Նշենք, որ տեսանյութի տարածումից հետո միայն 3-րդ օրն է հայտնի դարձել քրեական վարույթի նախաձեռնման մասին։ Այդ ընթացքում իրավապաշտպանները մտահոգություն էին հայտնում, որ ոստիկանը կարող է այդ ընթացքում փորձել ազդել վկաների վրա։

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ տարածեց, որտեղ երևում էր, թե ինչպես է ոստիկանը հարվածելով, նվաստացնելով և հայհոյելով փորձում քաղաքացուց ցուցմունք կորզել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերին։ Այս պահին իրավապահ մարմինները չեն մանրամասնում, թե ով է լուսանկարել և տարածել խոշտանգման կադրերը։