ՔԿՀ-ում պահվելու ընթացքում պատշաճ չի իրականացվել անձի հոգեբուժական օգնությունն ու խնամքը․ ՄԻՊ-ը դիմել է Առողջապահության նախարարին

Լուրեր

28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում։ Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ գրաենյակը։

Նշվում է, որ ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման հետ կապված քննարկման ընթացակարգ, որի արդյունքում 2026 թվականի հունվարի 26-ին կայացրել է նշված անձի առողջության պահպանման, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքների խախտման մասին որոշում։

«Անձի իրավունքների խախտման համատեքստում Պաշտպանի կողմից խնդիրներ են արձանագրվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի` քրեակատարողական հիմնարկում փաստացի անազատության մեջ գտնվելու ընթացքում:

Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում փաստացի պատշաճ չի իրականացվել անձի հոգեբուժական օգնությունն ու խնամքը,  տևական ժամանակ, առանց անհրաժեշտ հոգեբուժական օգնության տրամադրման, զրկված լինելով ինքնախնամքի հնարավորությունից, անձը շարունակել է պահվել քրեակատարողական հիմնարկում, ինչի արդյունքում վերջինիս առողջական վիճակը վատթարացել է,  հոգեկան առողջությամբ պայմանավորված` չի իրականացվել ազատությունից զրկված անձի պատշաճ վերասոցիալականացում և փաստացի ազատությունից զրկումը չի ծառայել իր նպատակին։

Անձի նկատմամբ դրսևորված առանձին վերցված մի շարք գործողություններ (անգործություն) քննարկման առարկա են դարձել վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի ապահովման տեսանկյունից։

Վերը շարադրվածը նկատի ունենալով՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ անձի հոգեկան առողջության վիճակի վատթարացման, դրանով պայմանավորված՝ ազատությունից զրկված անձի կողմից ինքնուրույն խնամքը չկազմակերպելու պարագայում, չեն ձեռնարկվել միջազգային չափանիշներով և օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցներ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի առողջության պահպանման իրավունքի և խնամքի ապահովման ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ գործնականում նմանատիպ դեպքեր շարունակաբար հանդիպում են:

Նշված որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է Առողջապահության նախարարին քայլեր ձեռնարկել անձի իրավունքների խախտումների պատճառներն ուսումնասիրելու, դրանք վերացնելու, ինչպես նաև նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։ Այդ առումով բացառիկ կարևորություն ունի քրեակատարողական բժշկության պատասխանատու մարմնի և Քրեակատարողական ծառայության արդյունավետ համագործակցությունը։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում նշել, որ հատուկ կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց պատշաճ խնամքի ապահովման խնդրին Պաշտպանն անդրադարձել է նաև մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին մի շարք այլ որոշումներում՝ շեշտելով, որ պետությունը պարտավոր է պոզիտիվ պարտականության ուժով ապահովել նման անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից:

Պաշտպանը հետևողական է լինելու բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը։ Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է խնդիրների լուծման տեսանկյունից իրավասու մարմինների հետ համագործակցությունը և խնդիրների լուծման առումով վերջիններիս հանձնառությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: