Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Օմանի իր գործընկերոջ հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Լուրեր

19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մասկատում հանդիպել է իր օմանցի գործընկերոջ հետ՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ Օմանի միջնորդությամբ կայանալիք բանակցություններից առաջ, գրում France 24-ը։

Արաղչին և Բադր ալ-Բուսաիդին «քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ամենակարևոր հարցերը», հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Օմանը միջնորդ է եղել Իրանի և Միացյալ Նահանգների միջև նաև 2025 թվականին կայացած միջուկային բանակցություններում։ Բանակցությունները դադարեցվել են, երբ Իսրայելն ԱՄՆ-ի հետ միասին 12-օրյա ռմբակոծություններ է սկսել Իրանի դեմ։

Իրանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են Օմանում բարձր մակարդակի բանակցություններ անցկացնել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն օրակարգի շուրջ վեճը, մասնավորապես, Թեհրանի հրթիռային ծրագրի շուրջ տարաձայնությունները ենթադրում են, որ առաջընթաց դժվար կլինի ձեռք բերել:

Իրանը հայտարարել է, որ ցանկանում է՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ Մերձավոր Արևելքի դեսպան Սթիվ Ուիթկոֆը Մասկատում քննարկեն միայն միջուկային հարցերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի