Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայ Առաքելական եկեղեցին հալածանքի չի ենթարկվում
Քաղաքականություն
06.02.2026 | 11:52
Հայ Առաքելական եկեղեցին որևէ հալածանքի չի ենթարկվում։ Մոսկվայում ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Որտե՞ղ եք տեսել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ։ Եթե տեսել եք նման հալածանքներ, ես կմիանամ ձեզ։ Միասին մենք կցրենք նրանց, ովքեր հալածում են Հայ Առաքելական եկեղեցուն»,- ասել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ «որոշակի քաղաքական տարրեր փորձում են ձևացնել, թե սա հալածանք է՝ իրենց անձնական շահերը պաշտպանելու համար»։
«Իրականում այդպես չէ։ Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցագործություններ»,- հավելել է Սիմոնյանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի