Հայ վարորդների խնդիրները՝ Սիմոնյան-Մատվիենկո հանդիպման օրակարգում

Լուրեր

04.06.2026 | 17:09
Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:00
Խուզարկություններ Գյումրիում․ ձերբակալվել է երկու անձ այդ թվում՝ լրագրող
04.06.2026 | 16:56
Եվրոպան համերաշխ է ՀՀ-ի հետ․ Մարթա Կոսը շուտով Հայաստան կայցելի
04.06.2026 | 16:48
Հայաստանի հրաշալի ծաղիկները Լատվիա և Նիդերլանդներ արտահանելու հարցն է այսօր քննարկվել․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 16:39
Զախարովան՝ ՀՀ-ի նկատմամբ Մոսկվայից սպառնալիքների մասին
04.06.2026 | 16:31
ԼՂ-ից տեղահանվածների որոշ վարկային պարտավորություններ կներվեն
04.06.2026 | 16:20
Պերեսը հաստատել է, որ Մոուրինյուն կգլխավորի «Ռեալը», նախագահի մյուս թեկնածուն դեմ է պորտուգալացու նշանակմանը
04.06.2026 | 16:07
Ձեզ մեղավոր չե՞ք զգա, եթե Օսիպյանին մի բան պատահի. Փաշինյանը չմեկնաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 15:55
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին․ նա նախընտրել է լինել ժողովրդի կողքին․ խոսնակ
04.06.2026 | 15:46
Հայտնի են Հայաստան – Ղազախստան հանդիպման մրցավարները
04.06.2026 | 15:37
Հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորություններ ստեղծելու հարցը՝ Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույցում
04.06.2026 | 15:30
ՌԴ-ն ահաբեկում է մեզ․ էլ ի՞նչ պետք է անի, որ ԵՏՄ-ից դուրս գանք․ անցել է անդառնալիության կետը․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 15:18
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները բացատրել է բուսասանիտարական նորմերով
04.06.2026 | 15:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի գրասենյակում // ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կցուցաբերի ՀՀ-ին․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 15:03
Գյումրիի «Հայաստան» դաշինքի շտաբից համակարգիչներ ու փաստաթղթեր են առգրավվել
Բոլորը

Փետրվարի 5-ին Մոսկվայում պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ՝ քննարկելով միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, միգրացիոն օրենսդրության փոփոխությունների հետևանքով առաջացած խնդիրները և տարածաշրջանային օրակարգի հարցերը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Возможно, это изображение Овальный кабинет и текст

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի` երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարևոր դերը:

Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես` դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին և դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Возможно, это изображение осветительное оборудование

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն պատասխանել են լրագրողների հարցերին»,- ասված է հաղորդագրությունում:

Возможно, это изображение помост, Овальный кабинет и текст