300 մլն դրամ «փրկագին»` Վարդան Հարությունյանի համար. ով է վճարել և ինչպես պարզել ծագումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Բոլորը

«Եթե մեղք եմ գործել, ներողություն եմ խնդրում հասարակությունից»․ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն  8 տարի առաջ այսպես ներողություն էր խնդրում երկու որդի ունենալու հիմքով զինծառայությունից ազատված լինելու մասին հարցին ի պատասխան։ Արդյո՞ք Հարությունյանը  պատրաստ է  ներողամտություն հայցել, եթե իրավապահներն ապացուցեն, որ ապօրինի է հարստացել։

Աշխատանքային ուղին Աբովյանի թթխմորի գործարանում սկսած և մինչև ՊԵԿ նախագահի պաշտոնին հասած Հարությունյանն օրերս դարձյալ հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ հայտնի դարձավ, որ 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել տնային կալանքից։ Վարդան Հարությունյանի պաշտպան Արմեն Անդիկյանը Factor TV-ին հայտնեց, որ այդ գումարը Հարությունյանի անձնական միջոցներից չի վճարվել։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ նվիրատվություն է եղել։ Իր գումարը չի եղել, երրորդ անձ է տրամադրել»,-ասաց փաստաբանը։

Նա չբացահայտեց, թե ով է ՊԵԿ նախկին նախագահին 300 մլն դրամ տվել, սակայն բացառեց նաև ընտանիքի անդամների կողմից վճարելու տարբերակը։

ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ պետությունը պարտավոր է քննել գրավի ծագման աղբյուրը։

«Բարեխիղճ պետությունը, լումա-լումա, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու խոստում տված պետությունը, հեղափոխություն արած իշխանութունը պարտավոր է քննել՝ որտեղի՞ց այդ փողը եկավ»,- ասաց նա։

Արդյո՞ք իրավապահ մարմիններն ունեն գրավի գումարի ծագման ուսումնասիրման հիմքեր ու մեխանիզմներ․ Factor TV-ն թեմայի շուրջ այսօր փորձել էր մեկնաբանութուն ստանալ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանից, ինչից հետո հարցը քննարկման առարկա դարձավ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ։

Գալյանը, միաժամանակ, կարծում է, որ գրավի ծագումնաբանության վերաբերյալ պետության հետաքրքրվածությունը կարող է փակուղային իրավիճակ ստեղծել։

Լևոն Բարսեղյանը հակառակն է կարծում՝ այս հարցով առավելագույն թափանցիկ գործելու անհրաժեշտություն կա։

Վարդան Հարությունյանի ունեցվածքից Գլխավոր դատախազությունն ապօրինի է համարում Մոնումենտում գտնվող այս շքեղ առանձնատունը, ևս 22 անշարժ ու 9 շարժական գույք, իսկ դրամական միջոցներից՝ 6 մլն 700 հազար դոլար ու 6 մլրդ 260 մլն դրամ։

Հարությունյանի փաստաբան Արման Անդիկյանը հիշեցնում է՝ իր պաշտպանյալը, մինչ ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնելը, Գազպրոմ Արմենիա ընկերության գլխավոր տնօրենն է եղել, դրանից առաջ ու հետո էլ բիզնեսով է զբաղվել։

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016-2018 թվականներին։ Ըստ 2018 թվականին հարուցված քրեական գործի նյութերի՝ ՊԵԿ-ին պատկանող մաքսատան շենքում տարածք է տրամադրվել հանցավոր գործունեություն իրականացնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը: Դեռևս 2018-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե հանցավոր սխեմա են բացահայտել ու նշել, որ այդ շղթայում նաև ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Այդ ժամանակ ԱԱԾ-ի տարածած տեսանյութում ասվում էր, որ 2017 թվականի հունիսին Հայաստանում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռներ տեղափոխող ընկերություններին պարտավորեցրել են այսուհետ ապրանքները մաքսազերծել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան