UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտնել է վերադարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան սոցցանցերում հայտնել է օկտագոն վերադառնալու մասին։
«Չեմպիոնը վերադառնում է»,- գրել է 28-ամյա մարտիկը։
Ավելի վաղ Իլյա Տոպուրիան հայտարարել էր, որ ընտանեկան խնդիրների պատճառով ժամանակավորապես հրաժարվում է տիտղոսի պաշտպանությունից։ Սպասվում է, որ նա հաջորդ մենամարտը կանցկացնի UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը նվաճած ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ։
Իլյա Տոպուրիան խառը մենամարտերում անցկացրել է 17 հանդիպում ու տարել նույքան հաղթանակ։ UFC-ի թեթև քաշային կարգում է հանդես գալիս նաև Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, որը երկրորդն է դասակարգման աղյուսակում։