Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները

Լուրեր

03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 4-ին մասնակցել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2025 թվականի կատարողականի քննարկմանը: Նախարարին է ներկայացվել ծառայությունների հասանելիության և որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, պետություն-մասնավոր գործընկերություն համագործակցությամբ նախատեսվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կառուցվածքը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ը։

«Նելլի Դավթյանի խոսքով՝ ՄՔԾ նոր կառուցվածքն ընդգրկելու է քաղաքացիության, ապաստանի տրամադրման, փաստաթղթերի թողարկման, բնակչության տվյալների մշակման, թվային հարթակների կառավարման և տվյալների անվտանգության ապահովման ուղղություններով ստորաբաժանումներ. արդեն ստորագրվել են մի շարք պայմանագրեր, իրականացվել են կառավարման և մշտադիտարկման մեխանիզմների ձևավորման աշխատանքներ։

Ներկայացվել են տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցն ու արդիականացման ծրագրերը. 22 սպասարկման գրասենյակներից 21-ն արդեն տեղորոշված են:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները. կատարվել են 7 հենանիշներ, ընթացքի մեջ են 10-ը, իսկ 5-ը մեկնարկային փուլում են։

Անդրադարձ է կատարվել անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ծառայությունների մատուցման որակի վերահսկողության մեխանիզմներին, սահմանահատումների պատկերին:

Քննարկվել է բնակչության պետական ռեգիստրի, կենսաչափական նոր համակարգի, տվյալների շտեմարանի, փաստաթղթերի բազայի, միգրացիոն գործերի կառավարման համակարգերի միասնական ենթակառուցվածքի ձևավորման և քաղաքացիության դիմումների էլեկտրոնային կառավարման մեխանիզմներին վերաբերող հարցեր:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, հանձնարարել է մինչև 2026 թվականի ավարտ թվայնացնել ՄՔԾ հիմնական գործառույթները և մշակել գործիք՝ սահմանների համալիր կառավարմանն առնչվող ծրագրային ապահովման և արդյունավետ կառավարման տրամաբանությամբ:

Նախարարը հանձնարարել է e-gate համակարգի ներդրման աշխատանքները համապատասխանեցնել կենսաչափական համակարգի ներդրման մեկնարկի հետ: Սարգսյանը ՊՄԳ ծրագրի շրջանակում այցելել է նաև ՆԳՆ մասնավոր գործընկեր «Հայ-Փաս» ՓԲԸ-ի ժամանակավոր գրասենյակ, անհատական կենտրոնի շինարարության հարթակում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։

ՆԳ նախարարին է ներկայացվել մասնավորի կողմից սպասարկման կայանի պրոտոտիպային ձևանմուշը, ծավալվել է քննարկում։

«Հայ-Փաս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեժիս Բուշյեն ներկայացրել է փաստաթղթավորման համար անհրաժեշտ նախագրանցման գործընթացն ապահովող կայքէջի նախնական տարբերակը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանված ժամկետներում ավարտին հասցնել մեկնարկած ծրագրերը՝ քաղաքացիների համար ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան նոր որակի ծառայություններ»,- գրված է հաղորդագրության մեջ: