«Քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների մասին» ԱԺ հայտարարության տեքստը չընդունվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախորդ տարվա նոյեմբերին քննարկվել էր և լրամշակելու նպատակով հեղինակի առաջարկով նախաձեռնության քվեարկությունը հետաձգվել էր:

Հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանը նշել է, որ այդ ընթացքում խորհրդարանական լսումներ են կազմակերպվել, որոնց արդյունքում որոշ լրամշակումներ են կատարվել: Հայտարարության նախագծում անմեղության կանխավարկածի մատնանշման առումով նշվել է, թե ԵԽԽՎ 1900 բանաձևով ինչ չափանիշներ են խախտվել: «Ելնելով վերագրյալով՝ աներկբա արձանագրում ենք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ անմեղության կանխավարկածի բացահայտ ոտնահարման պայմաններում զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, իրենց խոսքի և դիրքորոշման համար, որոնց առնչությամբ առկա է խտրական և տարբերակված մոտեցում: Այստեղ անմեղության կանխավարկածին է հղում արվում»,- նշել է Էլինար Վարդանյանն ու հավելել, որ եզրափակիչ մասում նշվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից արձանագրվող և փաստվող հանգամանքները: Ըստ պատգամավորի՝ ավելացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու առանձին դրույթ:

«Հայաստանում կան քաղբանտարկյալներ, նրանք համապատասխանում են ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձևով նախատեսված չափանիշներին: Սա լուրջ խնդիր է մեր պետության համար»,-ասել է Վարդանյանը:

Քվեարկության արդյունքում հայտարարության լրաշմակված նախագիծն արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։