Նոել Միքայելյանը ստացել է WBC-ի տիտղոսն ու չեմպիոնական մատանին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Հայ բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը ստացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին ծանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոնի տիտղոսն ու մատանին։

Մեքսիկայում կայացած հատուկ ասուլիսի ընթացքում Միքայելյանին տիտղոսները հանձնել է WBC-ի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը։

«Հպարտ եմ, որ հասել եմ մի նպատակի, որին քչերը կարող են հասնել։ WBC գոտին ամենահեղինակավորն ու պատմականն է։ Դրան արժանացել են այնպիսի մեծ չեմպիոններ, ինչպիսիք են Մուհամեդ Ալին և Մայք Թայսոնը։ WBC չեմպիոն դառնալը յուրահատուկ բան է»,- ասել է Նոել Միքայելյանը։

Հիշեցնենք, որ hայ բռնցքամարտիկը WBC վարկածով չեմպիոնի տիտղոսը վերադարձել էր դեկտեմբերին։ Լոս Անջելեսում կայացած ռևանշ մենամարտում 35-ամյա Միքայելյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր շվեդ 42-ամյա բռնցքամարտիկ Բադու Ջեքին, որին պարտվել էր 2025թ․ մայիսին: Նոելը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 31 մենամարտ, տարել 28 հաղթանակ և կրել 3 պարտություն։