Ինչ պետք է անեն ԶԼՄ-ները, եթե արգելված խոսքը ուղիղ եթերի ժամանակ է հնչում․ պարզաբանում է ՀՌՀ նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Ուղիղ եթերի ժամանակ շատ դժվար է վերահսկողության տակ պահել քո հյուրի բովանդակությունը։ Այստեղ արդեն լրագրողները պիտի պատրաստված լինեն, և մեր օրենսդրությունը, և մեր նորմատիվ ակտերը, և հեռուստաընկերությունները դրա մասին գիտեն, պահանջում են, որ այդ ժամանակ կամ վարողը կանգնեցնի եթերը, նկատողություն անի առաջին անգամ, եթե հյուրը չլսի և շարունակի նույն բովանդակությունը, ապա հաղորդումը պետք է դրանով ավարտվի»,- հրավիրված ասուլիս ժամանակ հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ խոսելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների մասին։

Մասնավորապես, արգելվելու է սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը: Արգելվում է բռնություն և դաժանության քարոզ պարունակող, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով պայմանավորված խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն, ինչպես նաև՝ պոռնկագրություն տարածելը:

Արգելվելու է քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը: Կարգավորող պետական մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում Քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կդիմի իրավասու մարմիններ:

Օրենքի նախագծով արգելվելու է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը: Արգելվում է նաև պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների և գովազդի հեռարձակումը:

«Արդարադատության նախարարությունը, օրինակ, կամ Ազգային ժողովի մասնագետները շատ լեգիտիմ հարցադրում են անում, իսկ ի՞նչ բան է ներքին, քաղաքական միջամտությունը։ Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը ինքը օրենքից հանվի։ Եթե չհանվի, մենք բոլորով պիտի մտածենք այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա տարընթերցում հետո չպարունակի, և չտա մեզ այն գործիքները, որով մենք կարող ենք փակել մեզ դուր չեկած ինչ-որ հեռուստաընկերություններին։ Դուք ճիշտ եք ասում սա դեռ լուծված խնդիր չէ։ Որովհետև նաև միջազգային պրակտիկայում շատ դժվար ենք մենք գտնում այդ ձևակերպումը՝ ներքին գործերի մեջ խառնվելը»,- նշեց ՀՌՀ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։