Էրդողանը ընդգծել է Փաշինյանի և Ալիևի քայլերը խաղաղության հաստատման համար

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Ջերմորեն շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ովքեր արժանացել են այս տարվա Զայեդ մրցանակին։ Հատկապես կցանկանայի ընդգծել, որ Իլհամ Ալիևի կողմից ձեռնարկված համարձակ քայլերը և Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցաբերված ամուր կամքը համարում եմ չափազանց կարևոր՝ երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներին ուղղված շնորհավորական տեսաուղերձում։

«Ես հավատում եմ, որ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելով, որի նպատակը, շրջանակը, բովանդակությունը և ոգին համաձայնեցված են երկու կողմերի կողմից, Կովկասի ապագայում նոր էջ կբացվի։ Թուրքիան անկեղծորեն աջակցում է մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղությանը, հանգստությանը, բարգավաճմանը և կայունությանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Մենք կշարունակենք անել մեզնից կախվածը՝ Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու համար և ակտիվորեն աշխատել արդարության վրա հիմնված բարեկամության կամուրջներ կառուցելու ուղղությամբ»,- հայտարարել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի