Թուրքիա-Հայաստան սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի մարտին. Կարո Փայլան
Քաղաքականություն
04.02.2026 | 19:42
Թուրքիա-Հայաստան սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի մարտին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։
«Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետը, ինչպես սպասվում է, կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար մարտին։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի շարունակականությունը կախված է Թուրքիայի ձեռնարկած քայլերից»,- գրել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի