Սկանդալ քաղաքապետարանում․ ինչու է վարչության պետին մեղադրանք առաջադրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 23:29
ՇՄ նախարարը և Դևիդ Կուպերը քննարկել են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ներքո ընթացող գործընթացներ
04.02.2026 | 23:21
Հայաստանը պաշտպանում է հավատքի ազատությունը. դեսպան Մկրտչյանի ուղերձը «Save Armenia 2.0»-ում
04.02.2026 | 23:04
Համաշխարհային մարդասիրական օգնության կրճատումները կարող են հանգեցնել գրեթե 10 միլիոն լրացուցիչ մահերի մինչև 2030 թվականը. հետազոտություն
04.02.2026 | 22:53
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.02.2026 | 22:37
Անկարայի դատախազությունը հետաքննում է Էփշտեյնի հետ Թուրքիայի ենթադրյալ կապերը. նրա կղզի երեխաների տեղափոխման պնդումների հետքերով
04.02.2026 | 22:24
Կասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունը
04.02.2026 | 22:10
«Հայաստան–Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում ստորագրվել է ջրամատակարարման ոլորտի համագործակցության հուշագիր
04.02.2026 | 21:55
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ճապոնիայում քննարկել է համագործակցության խորացման հնարավորությունները
04.02.2026 | 21:42
«Պիտի մեռնես էլի շատ-շատ»․ վարույթ դեռ չկա, խոշտանգող ոստիկանը ձերբակալված չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 21:30
Ադրբեջանը որևէ քայլ չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն ապահովելու համար. HRW
04.02.2026 | 21:17
ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հարցեր
04.02.2026 | 21:14
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգին
04.02.2026 | 21:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն հիմա չեն երաշխավորի, որ Ուկրաինա զորք կմտցնեն՝ ռուսների հարձակումից մեզ պաշտպանելու․ Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 20:57
ԵՄ-ն վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին
04.02.2026 | 20:48
Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետի ազգականը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, հնարավոր է, կանգնի դատարանի առաջ․ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նա հարցաքննվել է։

«Մեղադրանք առաջադրել են մի քանի օր առաջ: Մեղադրանքի մասով դիրքորոշում հայտնել եմ, որ համաձայն չեմ»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան։

Հարությունյանի պաշտոնավարումը կասեցվել է, նրան արգելվել է լքել ՀՀ տարածքը։ Պնդում է՝ Քննչական կոմիտեին ներկայացրել է փաստական բոլոր ապացույցները, որոնք ամբողջությամբ հերքում են մեղադրանքը։ Նախաքննական մարմնից, սակայն, մանրամասներ չհայտնեցին։

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը՝ իմ գլխավորությամբ, գործել է բացառապես օրենքի շրջանակում՝ հօգուտ Երևանի: Այդ բոլոր փաստերը ներկայացվել են, ենթադրում եմ՝ առաջիկայում փաստերի ուսումնասիրության արդյունքում կտեսնեք»,- նշեց Հարությունյանը, որի լիազորություններն այժմ դադարեցված են։

«Հետք»-ը գրել էր, որ 2023 թվականին Երևանի քաղաքապետարանն ու «Իմպեքս» ՍՊԸ-ն պայմանագիր են կնքել, մրցույթի մասնակիցներից «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է արդյունքները: Քաղաքապետարանը ցածր գին առաջարկած «Իմպեքս»-ի հետ 9,636,480 դրամի ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր է կնքել առանց մրցույթի՝ հաշվի առնելով հրատապ կարիքը։ Երբ բողոքարկման գործընթացի ավարտից հետո մերժվել է ընկերության հայցը, քաղաքապետարանը հունիսի 6-ին «Իմպեքս»-ին ուղարկել է համաձայնագիր կնքելու ծանուցում:  Քաղաքապետարանի տեխնիկական բնութագրում, սակայն, եղել է պահանջ՝ պայմանագրի որակավորման և կատարման ապահովումները ներկայացնել բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով՝ պայմանագրի կատարման համար թողարկման երաշխիքային ժամկետը սահմանելով 10 տարի։ Օրեր անց քաղաքապետարանը «Իմպեքս» ՍՊԸ-ին ուղարկել է պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ ծանուցում։

«Կայացած մրցույթի ժամանակ մասնակից ընկերությունն օրենքով սահմանված փաստաթղթերը չի ներկայացրել, դրա համար պայմանագիրն օրենքով սահմանված կարգով խզվել է»,- պարզաբանեց Վազգեն Հարությունյանը։

Մինչ պայմանագիրը միակողմանի կլուծվեր, «Իմպեքս» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի գործողությունները։ Ընկերության տնօրեն Միքայել Շախնազարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ներկայացրել են երկու հայց, որոնցով արդեն դատավճիռ կա։ Մեկը վերաբերում է քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելուն, մյուսը՝ երաշխիքի ժամկետին։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել թե՛ ճանապարհային նշանների տեղադրման պայմանագրի միակողմանի լուծումը, թե՛ 10 տարվա երաշխիքի պահանջը։ Դատարանը մի դեպքում քաղաքապետարանին պարտավորեցրել է «Իմպեքս»-ին վճարել 90 հազար դրամ, մյուս դեպքում՝ հօգուտ ընկերության բռնագանձել 180 հազար դրամ։

Պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը խնդրահարույց է համարում Երևանի քաղաքապետարանի գործելաոճը։ Նրա խոսքով՝ գնումների գործընթացում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պայմանավորված են ինչպես տեխնիկական բնութագրերով, այնպես էլ պայմանագրերի կառավարման և ամբողջ գործընթացի նկատմամբ հսկողության բացակայությամբ։

Դատարանը մինչև քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելն արգելել է Երևանի քաղաքապետարանին  ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների ձեռքբերման նպատակով  գնման գործընթաց նախաձեռնել: Քաղաքապետարանը չի ենթարկվել պահանջին՝ ներկայացնելով գնման հայտ։ Վազգեն Հարությունյանը պարզաբանում է՝ այդպես են վարվել՝ ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները չձախողելու համար։

Վազգեն Հարությունյանի խոսքով՝ որպես վկա հարցաքննվելիս հայտնել է «Իմպեքս» ընկերության կողմից առերևույթ կեղծ տվյալներ ներկայացնելու մասին տեղեկություններ։ Միքայել Շախնազարյանը պնդեց, որ իրենք կեղծ տվյալներ չեն ներկայացրել։

Արտակ Քյուրումյանի համոզմամբ՝ անհրաժեշտ են կարգավորումներ, որպեսզի պաշտոնյաները կամայական կերպով պահանջներ չներկայացնեն գնման գործընթացի մասնակիցներին։

Factor TV-ն պարզել է, որ Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի հունիսին հրատապ բաց մրցույթով պայմանագիր է կնքել այն նույն ընկերության հետ, որը վիճարկել էր ճանապարհային նշանների տեղադրման մրցույթի արդյունքները։ Երևանում ճանապարհային գծանշումների իրականացման համար ՌԵԳԻՈՆՍՏՐՈՅՍԵՐՎԻՍ ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը 335 միլիոն 400 հազար դրամ է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն ու տնօրենը Հակոբ Ստեփանյանն է․ 2018-19 թվականներին նա, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր․ սա այդ ժամանակ հայտնել էր Հատուկ քննչական ծառայությունը։ 

Լիազորությունները դադարեցված պաշտոնյայի խոսքով՝ այդ պայմանագիրը նման տեխնիկական բնութագրով եղել է մինչև իր՝ վարչության պետ նշանակվելը, իսկ արդեն իր նշանակումից հետո փոփոխություն է կատարվել՝ ժամկետը դարձնելով մեկ տարի։ 2023 թվականի օգոստոսի 1-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ տրանսպորտի վարչության պետը Հարությունյանն էր, «Իմպեքս» ՍՊԸ-ն քաղաքապետարանից ստացել է ծանուցում՝ մարտին շուրջ 5 մլն դրամի չափով կնքված պայմանագիրը միակողմանի լուծելու մասին։ Այս մասով ևս դատարանը վճռել է քաղաքապետարանից հօգուտ «Իմպեքս» ընկերության բռնագանձել ավելի քան 5 մլն դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան