Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

COP17 համաժողովին ընդառաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու շրջակա միջավայրի կայուն զարգացման նպատակով հետևողականորեն շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի ստուգման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Փետրվարի 3-ին Տեսչական մարմնի ու «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման վայրից՝ թույլտվություն չունենալու հիմքով վերցրել են 7 վայրի կենդանի, այդ թվում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված թռչուններ․ մասնավորապես՝  լուսան՝ 1 առանձնյակ, սպիտակագլուխ անգղ՝ 2 առանձնյակ (ՀՀ Կարմիր գիրք), գեղանի կռունկ՝ 2 առանձնյակ (ՀՀ Կարմիր գիրք),  ալեքսանդրիայի թութակ՝ 1 առանձնյակ,  կռամեռի վզնոցակիր թութակ՝ 1 առանձնյակ»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի տակ։

«Վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում»,- զգուշացնում է նախարարությունը։