Ֆրանսիայի ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի

Լուրեր

02.04.2026 | 10:19
«Զայեդ»-ի շրջանակներում Փաշինյանի ստացած 500 հազար դոլարը կփոխանցվի պետական գանձապետարանի ավանդային հաշվին
02.04.2026 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 2-ի դրությամբ
02.04.2026 | 10:02
Արենիում 2011-ի աճուրդը դատարանը ճանաչել է անվավեր․ հողամասը կվերադարձվի համայնքին
02.04.2026 | 09:46
Փլուզում Երևանի Չարենցի փողոցում. տուժածներ չկան
02.04.2026 | 09:30
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները
01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից Լորան Վոկիեն այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովում կներկայացնի բանաձև, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդներին։

Հայ գերիների մասին բանաձևում նշվում է, որ այն, ինչ ներկայում տեղի է ունենում հայ բանտարկյալների դատավարության հետ կապված, Ադրբեջանի ցանկության մի մասն է՝ «վարել Հայաստանի գոյությունը ժխտելու համակարգված քաղաքականություն»։ Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության ոչնչացման քաղաքականության շարունակությունն է, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացումը, ասվում է ֆրանսիացի գործչի հեղինակած բանաձևում։

Ընթացիկ դատավարությունը և հայ գերիների շարունակական կալանքը կարող են երկարաժամկետ հեռանկարում խաթարել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում  ստորագրված համատեղ հռչակագրի իրականացումը։ Այս փաստաթղթում, որը պաշտոնապես հաստատում է տասնամյակներ տևած հակամարտության «ավարտը», բանտարկյալների ճակատագիրը չի քննարկվում։

Հաշվի առնելով Ֆրանսիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում վաղեմի գործընկեր Հայաստանի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ բանաձևը․

1. Վերահաստատում է իր աջակցությունը Արցախի հայ բնակչությանը, որը բռնի կերպով վտարվել է իր նախնիների հողից։

2. Հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը պետք է վերաբերի նաև Արցախի հայ բնակչությանը, և որ միջազգային հանրության պարտականությունն է՝ պահանջել, որ Ադրբեջանն անի իր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության Արցախ վերադառնալու իրավունքը՝ նրանց անվտանգությունը երաշխավորող պայմաններով։

3. Դատապարտում է Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդների կամայական բանտարկությունն ու դատավարությունը և պահանջում է նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը։

4. Կոչ է անում կառավարությանը՝ պահանջել, որ Ադրբեջանի Հանրապետությունն անհապաղ ազատ արձակի իր մոտ պահվող հայ գերիներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի