Կանանց չի կարելի օգտագործել քաղաքական քարոզարշավներում դիվիդենտներ շահելու համար․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն՝ Սարգիս Կարապետյանի հայտարարությունների առնչությամբ

Լուրեր

28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն է տարածել, որով իր մտահոգությունն է հայտնում գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի կողմից հնչեցված հայտարարությունների առնչությամբ։

««Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է քաղաքական գործիչ, գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի կողմից հնչեցված հայտարարություններով։ Հատկապես անընդունելի են կանանց թիրախավորող և խոցելի խմբերին վերաբերող կարծրատիպային ու խտրական մոտեցումները։

Մենք դատապարտում ենք ցանկացած քաղաքական քարոզարշավ, որը հիմնված է ատելության խոսքի, խտրականության և հասարակության տարբեր խմբերի միջև պառակտում մտցնելու վրա։ Կանայք հասարակության լիիրավ անդամներ են, և նրանց նկատմամբ ցանկացած բռնություն կամ խտրականություն անթույլատրելի է։

Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ կանանց չի կարելի օգտագործել քաղաքական քարոզարշավներում դիվիդենտներ շահելու համար: Կանայք և խոցելի խմբերը չեն կարող լինել քաղաքական շահարկումների թեմա, քանի որ սա խտրականության, արժանապատվության խախտման և հասարակական վնասի ուղիղ դրևսրում է:

Հետևաբար, ցանկացած հայտարարություն կամ քարոզչություն, որը փորձում է կանանց կամ այլ խոցելի խմբերի պիտակավորել կամ վիրավորել՝ անընդունելի է և պետք է դատապարտվի հասարակության կողմից։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին զերծ մնալ նման հայտարարություններից՝ հարգելով մարդու հիմնարար իրավունքները և խթանելով հանդուրժողականությունը հասարակության մեջ»,- ասված է հաղորդագրությունում։