Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոնալդ Թրամփը ցանկանում է արագ, տպավորիչ հաղթանակ. նրան պետք չէ ևս մեկ Իրաք, Factor TV-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր Սերգեյ Մինասյանը։

Ըստ փորձագետի՝ եթե ԱՄՆ-ի ճնշումը չհանգեցնի Իրանի կողմից միակողմանի զիջումների, հակամարտությունը կարող է ավելի երկարաձգվել։ Նա հավելեց, որ ներկա փուլում Իրանի կողմից Հայաստանի տարածքին կամ TRIPP նախագծի ենթակառուցվածքներին հարվածելու վտանգ չկա։ Այնուամենայնիվ, երկարատև դիմակայությունը կբարձրացնի ինչպես Հայաստանի կարևորությունն ԱՄՆ-ի համար, այնպես էլ Իրանի կողմից պատասխան արձագանքի հավանականությունը։

Խոսելով ամերիկյան արտաքին քաղաքականության այլ ուղղությունների մասին՝ փորձագետը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը փորձում է միջնորդել ուկրաինական հակամարտության կողմերի միջև, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում Թրամփի վարչակազմը հասկացել է, որ այս հակամարտությունը չափազանց բարդ է արագ լուծելու համար։ Մինասյանը նաև կարծում է, որ օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կարող է ուկրաինական հակամարտությունը սառեցնելու հնարավորություն լինել։

Նա նաև ընդգծեց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ներկայիս իրողությունները հաշվի առնելով՝ Ռուսաստանի կողմից այլ հետխորհրդային երկրների դեմ նմանատիպ գործողությունները քիչ հավանական են։ Սակայն, նրա գնահատմամբ, Մոսկվայի վճռական քաղաքականությունն Ուկրաինայում կարող է հանգեցնել նրա ազդեցության վերականգնմանը հետխորհրդային տարածքում։

Անդրադառնալով հայկական օրակարգին՝ փորձագետը նշեց, որ նոր ատոմակայանի կառուցման հարցում ընտրությունը, ըստ էության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև է։

Միաժամանակ, նա նշեց, որ հայ-թուրքական գործընթացն այժմ ամբողջությամբ Բաքվի վերահսկողության տակ է։ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Թուրքիան կորցրել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իրական հետաքրքրությունը, քանի որ կարծում է՝ առանց այդ էլ կստանա այն, ինչ ուզում է։ Նա Անկարայի ներկայիս քայլերը բնութագրեց որպես կեղծ գործընթաց, որի հիմնական լծակները մնում են Բաքվի ձեռքում։ Սահմանի բացման մասին Թուրքիայի հայտարարությունները, նրա կարծիքով, «արևելյան շուկայի» մարտավարության մաս են կազմում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան