Հրանտ-Լեոն Ռանոսը և Ստյոպա Մկրտչյանը՝ 2-րդ Բունդեսլիգա տեղափոխության մասին

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ տեղափոխվեցին Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբներ։ 22-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» վարձավճարով տեղափոխվեց Բրաունշվեյգի «Այնտրախտ», իսկ 22-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերային իրավունքը «Նյուրնբերգը» գնեց խորվաթական «Օսիեկից»։ Նոր թիմերին միանալուց հետո հայ ֆուտբոլիստները կիսվել են տպավորություններով։

Հրանտ-Լեոն Ռանոս․ «Իսկապես անհամբեր սպասում եմ այս մարտահրավերին ու Բրաունշվեյգի «Այնտրախտին» այս մրցաշրջանում իր նպատակներին հասնելու հարցում օգնելուն։ Ցանկանում եմ ցուցադրել իմ ուժեղ կողմերը և շարունակել զարգանալ։ Ղեկավարությունն ու մարզիչն արագորեն համոզեցին ինձ, որ սա ճիշտ քայլ է։ Անհամբեր սպասում եմ մեկնարկին»,- Ռանոսի խոսքը մեջբերում է «Այնտրախտի» պաշտոնական կայքը։

Ստյոպա Մկրտչյան․ «Անհամբեր սպասում եմ գերմանական ֆուտբոլի հետ ծանոթությանը և 2-րդ Բունդեսլիգայի մարտահրավերին։ Շատ ուրախ եմ, որ այս ակումբ տեղափոխվելը հաջողվեց։ Անհամբերությամբ եմ սպասում «Նյուրնբերգի» երկրպագուների առջև խաղալուն»,- Մկրտչյանի խոսքը մեջբերում է «Նյուրնբերգի» պաշտոնական կայքը։

Transfermarkt-ը Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո, իսկ Ստյոպա Մկրտչյանինը՝ 400 հազար եվրո։