Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով

Լուրեր

05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
05.04.2026 | 10:35
Մահացել է Զորի Բալայանը
04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
Բոլորը

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է պատվո մեդալով։

Հայաստանի Հանրապետությունում գրեփլինգ մարզաձևի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Հովհաննիսյանն արժանացել է ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալի, որը նրան հանձնել է ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը։

Վլադիմիր Հովհաննիսյանը գրեփլինգի ֆեդերացիայում աշխատում է 2020 թվականից՝ կազմակերպության հիմնադրման առաջին օրերից։ Նա նախկինում պարգևատրվել է նաև Սպորտի և երիտասարդության հարցերի (այժմ՝ ԿԳՄՍՆ) նախարարի ոսկե մեդալով՝ ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաև նախարարի կողմից ոսկե ժամացույց է ստացել մասսայական սպորտի զարգացման գործում մեծ ավանդի համար։ Ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր, այդ թվում՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի հետ սերտ համագործակցության ու հայկական սպորտի զարգացման մեջ ունեցած ավանդի համար։